Քննարկում՝ կաթի մթերման գնի իջեցման վերաբերյալ


Քննարկում՝ կաթի մթերման գնի իջեցման վերաբերյալ

  • 24-03-2012 17:56:59   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել հանրապետության կաթի մթերման եւ վերամշակման խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչներին` քննարկելու կաթի մթերման գնի իջեցման վերաբերյալ վերջին շրջանում նախարարության «թեժ գծով», ինչպես նաեւ այլ աղբյուրներով ստացվող ահազանգերի ու դժգոհությունների իրական հիմքերը, արտադրողների եւ մթերողների հարաբերությունների կանոնակարգման խնդիրները։ Նշվեց, որ մարտի 17-ին նախարարությունում կազմակերպված նախորդ հանդիպման ժամանակ կաթի գնի իջեցումը կանխելու ուղղությամբ ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններով հանդերձ, ցավոք, գնանկման մասին դժգոհությունները դեռեւս շարունակվում են։ «Ես ձեզ հետ խոսում եմ ոչ թե որպես նախարար, այլ որպես գործընկեր, ով, ելնելով գյուղում առկա դժվարություններից եւ ձեր հնարավորություններից, փորձում է այնպիսի լուծումներ գտնել, որը եւ գյուղացուն կօգնի, եւ չի վնասի ձեզ։ Մեր հանդիպման նպատակը շահավետ եւ ընդունելի պայմանավորվածության ձեռքբերումն է՝ կաթի գնի նվազում թույլ չտալու համար» - նշեց նախարարը։ Ի վերջո, ծավալված շահագրգիռ երկխոսության ընթացքում ներկայացված համոզիչ հաշվարկների եւ նախարար Սերգո Կարապետյանի հիմնավոր հորդորների արդյունքում կողմերը հանգեցին վերջնական եզրահանգման՝ պետք է ըստ ամենայնի նպաստել գյուղացուն օժանդակելու պետական քաղաքականության իրականացմանը`թույլ չտալով մթերման գնի նվազում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play