Սպիտակ-Երևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը


Սպիտակ-Երևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

  • 26-03-2012 13:13:50   | Արագածոտնի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 25-ի, ժամը՝ 08.11-ին «1-03» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Սամանդ» մակնիշի 10 ՏՍ 837 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը: Մինչեւ հրշեջ-փրկարարների ժամանումը` «1-03» ծառայության բրիգադը մեքենայի վարորդ` 1978 թ. ծնված Արսեն Բարսեղյանին տեղափոխել է Սպիտակի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրության է:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play