Խաչատուր Սուքիասյանը դիմել է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ իր հարցով որոշումը կայացնել հնարավորինս շուտ


Խաչատուր Սուքիասյանը դիմել է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ իր հարցով որոշումը կայացնել հնարավորինս շուտ

  • 26-03-2012 13:38:36   | Հայաստան  |  Իրավունք
 Խաչատուր Ալբերտի Սուքիասյանի դիմումը Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, ԴԻՄՈՒՄ 2012թ. մարտի 17-ին դիմել եմ Ձեզ խնդրելով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության 15.03.2012թ. թիվ 25/01-15311 գրությունը հաշվի չառնել եւ սահմանված կարգով գրանցել ինձ, որպես պատգամավորի թեկնածու: Առ այսօր, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից որոշում չի կայացվել: Կանխատեսելով թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման ելքը, ինչն ակնհայտ է դառնում իշխանության վերահսկողության տակ գտնվող զանգվածային լրատվամիջոցների կողմից միակողմանիորեն տարածած տեղեկություններից, հաշվի առնելով այն, որ իմ համոզմամբ բացասական որոշումը կայացվելու է որքան հնարավոր է ուշ, որպեսզի փորձեք ինձ զրկել իմ իրավունքներից օգտվելու հնարավորությունից, նաեւ ժամկետի իմաստով (իսկ մենք լավ գիտենք, որ քարոզչությունն իրականացվում է որոշակի ժամկետում), խնդրում եմ` - իմ հարցով որոշումը կայացնել հնարավորինս շուտ: Հարգանքով` Խաչատուր Սուքիասյան
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play