ԷԴՄՈՒՆԴ Ս. ՄԱՍԿԻԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ<br /> (ՄԱՍԿԻ) ԾՐԱԳԻՐ 2011


ԷԴՄՈՒՆԴ Ս. ՄԱՍԿԻԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ
(ՄԱՍԿԻ) ԾՐԱԳԻՐ 2011

  • 21-10-2010 14:41:00   | Հայաստան  |  Հայտարարություններ
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը սիրով հայտարարում է 2011թ. Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների (ՄԱՍԿԻ) ծրագրի սկիզբը: Եթե հետաքրքրված եք մասնակցել մագիստրական դասընթացներին ԱՄՆ-ում` անվճար հիմունքներով, ապա կարող եք ստորեւ ծանոթանալ ՄԱՍԿԻ ծրագրին եւ ծրագրի հայցադիմումի լրացման հրահանգներին: Մասկի ծրագրի դիմորդներին խրախուսում ենք հայցադիմումը լրացնել օնլայն ռեժիմով: Մինչեւ հայցադիմումի լրացնելը խորհուրդ ենք տալիս մանրակրկիտ ծանոթանալ հայցադիմումի լրացման կանոններին եւ հաճախ տրվող հարցերին (Frequently Asked Questions - FAQ): ● Օնլայն հայցադիմումի կանոններ ● Լրացրեք ձեր հայցադիմումը օնլայն Դիմորդները, ովքեր չեն կարող օնլայն ռեժիմով լրացնել հայցադիմումը, կարող են ներբեռնել եւ լրացնել տպելու համար նախատեսված հայցադիմումը: Հայցադիմումի ամբողջական փաթեթի լրացված տարբերակի չորս օրինակ պետք է ներկայացնել ԱՅՌԵՔՍԻ հայաստանյան գրասենյակ (ք. Երեւան, Զարոբյան 32) կամ ԱՅՌԵՔՍԻ այլ գրասենյակներ, որոնք գտնվում են տարբեր երկրներում, մինչեւ 2010թ. նոյեմբերի 8-ը, ժամը 17:00-ը (տեղական ժամանակ): ● Տպագիր հայցադիմումի կանոններ ● Բեռնեք տպագիր հայցադիմումը (մաս 1) ● Բեռնեք տպագիր հայցադիմումը (մաս 2) Այս էլեկտրոնային նամակին կից կարող եք նաեւ գտնել տպելու համար նախատեսված հայցադիմումը: Հայցադիմումի վերաբերյալ հարցերն ուղղեք muskie@irex.am էլեկտրոնային փոստին: ՄԱՍԿԻ ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու նպատակով ԱՅՌԵՔՍԻ հայաստանյան գրասենյակը կազմակերպում է երեք տեսակի սեմինարներ` ծրագրով հետաքրքրված անձանց համար ստորեւ նշված օրերին եւ ժամերին. ,ՄԱՍԿԻ ծրագրի մասինե սեմինարներ, որոնց ընթացքում մանրամասն կներկայացվի ծրագիրը. Հինգշաբթի, հոկտեմբերի 14, 2010, 13:00 Հինգշաբթի, հոկտեմբերի 14, 2010, 18:30 Կիրակի, հոկտեմբերի 17, 2010, 12:00 Հինգշաբթի, հոկտեմբերի 21, 2010, 13:00 Հինգշաբթի, հոկտեմբերի 21, 2010, 18:30 Երկուշաբթի, հոկտեմբերի 25, 2010, 13:00 ,Հայցադիմումի խմբային քննարկումներե թեմայով սեմինարներ, որոնց ընթացքում կքննարկվի հայցադիմումի ճշգրիտ լրացման կարգը. Հինգշաբթի, հոկտեմբերի 21, 2010, 19:30 Շաբաթ, հոկտեմբերի 23, 2010, 11:00 Չորեքշաբթի, հոկտեմբերի 27, 2010, 18:30 Շաբաթ, հոկտեմբերի 30, 2010, 11:00 Երկուշաբթի, նոյեմբերի 1, 2010, 17:30 Հինգշաբթի, նոյեմբերի 4, 2010, 18:30 ,Ծրագրի մասնակցության նպատակների շարադրանքե կամ ,Ուսումնառության ծրագրի շարադրանքե թեմաներով սեմինարներ, որոնք կանցկացնի Էլի Ֆեյմանը. Շաբաթ, հոկտեմբերի 23, 2010, 12:30 Չորեքշաբթի, հոկտեմբերի 27, 2010, 20:00 Երկուշաբթի, նոյեմբերի 1, 2010, 18:30 Հինգշաբթի, նոյեմբերի 4, 2010, 20:00 Վերոնշյալ սեմինարներին գրանցվելու համար կարող եք զանգահարել 52 66 21, 52 66 23 հեռախոսահամարներով: Բոլոր սեմինարները կանցկացվեն ԱՅՌԵՔՍԻ հայաստանյան գրասենյակի (ք. Երեւան, Զարոբյան 32) հանդիպումների սրահում: Տեղերի սահմանափակության պատճառով սեմինարներին կարող են մասնակցել միայն նախապես գրանցված անձինք: Հայցադիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2010 թ. նոյեմբերի 8, երկուշաբթի, ժամը 17:00: Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագրի մասին ընդհանուր տեղեկություններ.ԱՄՆ պետական քարտուղարության Կրթական եւ մշակութային հարցերի բաժնի Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագիրը հիմնադրվել է 1992 թ. ԱՄՆ կոնգրեսի կողմից եւ նպատակ ունի աջակցել Եվրասիական երկրներում տնտեսական եւ ժողովրդավարական զարգացումներին: Ծրագիրն իրականացվում է Միջազգային հետազոտությունների եւ փոխանակման խորհուրդ (IREX) կազմակերպության կողմից: Մասկին հնարավորություն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, եւ Ուզբեկստանի բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին ուսումը շարունակել ԱՄՆ-ում մեկ կամ երկու տարով մագիստրական ծրագրի մասնակցելու համար: Մասկի ծրագիրը Հայաստանի քաղաքացիների համար առաջարկում է կրթություն հետեւյալ ծրագրային ուսումնական ոլորտներում` բիզնեսի կառավարում, տնտեսագիտություն, կրթություն, շրջակա միջավայրի կառավարում, միջազգային հարաբերություններ, լրագրություն եւ հանրային հաղորդակցություն, իրավագիտություն, գրադարանավարություն եւ տեղեկատվություն, հանրային/պետական կառավարում, հանրային առողջապահություն, հանրային/պետական քաղաքականություն: Մասնակիցներն ընտրվում են բաց մրցութային սկզբունքով: Ծրագրի մասնակիցները ԱՄՆ-ում պետք է ● հաճախեն ուսումնական ծրագրով նախատեսված մեկամյա կամ երկամյա դասընթացներին, ● մշակեն եւ իրականացնեն մասնագիտությանը համապատասխան եւ համայնքային զարգացմանն ուղղված ծրագիր, ● մասնակցեն մասնագիտական պրակտիկայի Կրթաթոշակն ամբողջովին ֆինանսավորում եւ տրամադրում է ● աջակցություն` J-1 վիզա ստանալու հարցում, ● ճանապարհածախս մասնակցի բնակավայրից ԱՄՆ հյուրընկալող բուհ մեկնելու եւ վերադառնալու համար, ● ամենամսյա կրթաթոշակ,բժշկական ապահովագրություն, ● համալսարանի ուսման վարձ եւ անհրաժեշտ այլ վճարումներ, ● դրամական միջոցներ դասագրքեր ձեռք բերելու համար, ● անգլերեն լեզվի դասընթաց (անհրաժեշտության դեպքում), ● շրջանավարտների համար նախատեսված տարբեր վերապատրաստման ծրագրերի մասնակցության հնարավորություն: Հարգանքով` ԱՅՌԵՔՍ ՀԱՅԱՍՏԱՆ – www.irex.am Երեւան 0009, Զարոբյան 32 Հեռ. `(374 10) 52 66 21, 52 66 23 Ֆաքս`(374 10) 52 66 21 ընդ. 220 Էլ. փոստ` muskie@irex.am
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play