ԷԴՄՈՒՆԴ Ս. ՄԱՍԿԻԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ
(ՄԱՍԿԻ) ԾՐԱԳԻՐ 2011
21-10-2010 14:41:00 | Հայաստան | Հայտարարություններ
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը սիրով հայտարարում է 2011թ. Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների (ՄԱՍԿԻ) ծրագրի սկիզբը:
Եթե հետաքրքրված եք մասնակցել մագիստրական դասընթացներին ԱՄՆ-ում` անվճար հիմունքներով, ապա կարող եք ստորեւ ծանոթանալ ՄԱՍԿԻ ծրագրին եւ ծրագրի հայցադիմումի լրացման հրահանգներին:
Մասկի ծրագրի դիմորդներին խրախուսում ենք հայցադիմումը լրացնել օնլայն ռեժիմով:
Մինչեւ հայցադիմումի լրացնելը խորհուրդ ենք տալիս մանրակրկիտ ծանոթանալ հայցադիմումի լրացման կանոններին եւ հաճախ տրվող հարցերին (Frequently Asked Questions - FAQ):
● Օնլայն հայցադիմումի կանոններ
● Լրացրեք ձեր հայցադիմումը օնլայն
Դիմորդները, ովքեր չեն կարող օնլայն ռեժիմով լրացնել հայցադիմումը, կարող են ներբեռնել եւ լրացնել տպելու համար նախատեսված հայցադիմումը:
Հայցադիմումի ամբողջական փաթեթի լրացված տարբերակի չորս օրինակ պետք է ներկայացնել ԱՅՌԵՔՍԻ հայաստանյան գրասենյակ (ք. Երեւան, Զարոբյան 32) կամ ԱՅՌԵՔՍԻ այլ գրասենյակներ, որոնք գտնվում են տարբեր երկրներում, մինչեւ 2010թ. նոյեմբերի 8-ը, ժամը 17:00-ը (տեղական ժամանակ):
● Տպագիր հայցադիմումի կանոններ
● Բեռնեք տպագիր հայցադիմումը (մաս 1)
● Բեռնեք տպագիր հայցադիմումը (մաս 2)
Այս էլեկտրոնային նամակին կից կարող եք նաեւ գտնել տպելու համար նախատեսված հայցադիմումը: Հայցադիմումի վերաբերյալ հարցերն ուղղեք [email protected] էլեկտրոնային փոստին:
ՄԱՍԿԻ ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու նպատակով ԱՅՌԵՔՍԻ հայաստանյան գրասենյակը կազմակերպում է երեք տեսակի սեմինարներ` ծրագրով հետաքրքրված անձանց համար ստորեւ նշված օրերին եւ ժամերին.
,ՄԱՍԿԻ ծրագրի մասինե սեմինարներ, որոնց ընթացքում մանրամասն կներկայացվի ծրագիրը.
Հինգշաբթի, հոկտեմբերի 14, 2010, 13:00
Հինգշաբթի, հոկտեմբերի 14, 2010, 18:30
Կիրակի, հոկտեմբերի 17, 2010, 12:00
Հինգշաբթի, հոկտեմբերի 21, 2010, 13:00
Հինգշաբթի, հոկտեմբերի 21, 2010, 18:30
Երկուշաբթի, հոկտեմբերի 25, 2010, 13:00
,Հայցադիմումի խմբային քննարկումներե թեմայով սեմինարներ, որոնց ընթացքում կքննարկվի
հայցադիմումի ճշգրիտ լրացման կարգը.
Հինգշաբթի, հոկտեմբերի 21, 2010, 19:30
Շաբաթ, հոկտեմբերի 23, 2010, 11:00
Չորեքշաբթի, հոկտեմբերի 27, 2010, 18:30
Շաբաթ, հոկտեմբերի 30, 2010, 11:00
Երկուշաբթի, նոյեմբերի 1, 2010, 17:30
Հինգշաբթի, նոյեմբերի 4, 2010, 18:30
,Ծրագրի մասնակցության նպատակների շարադրանքե կամ ,Ուսումնառության ծրագրի շարադրանքե թեմաներով սեմինարներ, որոնք կանցկացնի Էլի Ֆեյմանը.
Շաբաթ, հոկտեմբերի 23, 2010, 12:30
Չորեքշաբթի, հոկտեմբերի 27, 2010, 20:00
Երկուշաբթի, նոյեմբերի 1, 2010, 18:30
Հինգշաբթի, նոյեմբերի 4, 2010, 20:00
Վերոնշյալ սեմինարներին գրանցվելու համար կարող եք զանգահարել 52 66 21, 52 66 23 հեռախոսահամարներով:
Բոլոր սեմինարները կանցկացվեն ԱՅՌԵՔՍԻ հայաստանյան գրասենյակի (ք. Երեւան, Զարոբյան 32) հանդիպումների սրահում:
Տեղերի սահմանափակության պատճառով սեմինարներին կարող են մասնակցել միայն նախապես գրանցված անձինք:
Հայցադիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2010 թ. նոյեմբերի 8, երկուշաբթի, ժամը 17:00:
Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագրի մասին ընդհանուր տեղեկություններ.ԱՄՆ պետական քարտուղարության Կրթական եւ մշակութային հարցերի բաժնի Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագիրը հիմնադրվել է 1992 թ. ԱՄՆ կոնգրեսի կողմից եւ նպատակ ունի աջակցել Եվրասիական երկրներում տնտեսական եւ ժողովրդավարական զարգացումներին: Ծրագիրն իրականացվում է Միջազգային հետազոտությունների եւ փոխանակման խորհուրդ (IREX) կազմակերպության կողմից: Մասկին հնարավորություն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, եւ Ուզբեկստանի բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին ուսումը շարունակել ԱՄՆ-ում մեկ կամ երկու տարով մագիստրական ծրագրի մասնակցելու համար: Մասկի ծրագիրը Հայաստանի քաղաքացիների համար առաջարկում է կրթություն հետեւյալ ծրագրային ուսումնական ոլորտներում` բիզնեսի կառավարում, տնտեսագիտություն, կրթություն, շրջակա միջավայրի կառավարում, միջազգային հարաբերություններ, լրագրություն եւ հանրային հաղորդակցություն, իրավագիտություն, գրադարանավարություն եւ տեղեկատվություն, հանրային/պետական կառավարում, հանրային առողջապահություն, հանրային/պետական քաղաքականություն:
Մասնակիցներն ընտրվում են բաց մրցութային սկզբունքով:
Ծրագրի մասնակիցները ԱՄՆ-ում պետք է
● հաճախեն ուսումնական ծրագրով նախատեսված մեկամյա կամ երկամյա դասընթացներին,
● մշակեն եւ իրականացնեն մասնագիտությանը համապատասխան եւ համայնքային զարգացմանն ուղղված ծրագիր,
● մասնակցեն մասնագիտական պրակտիկայի
Կրթաթոշակն ամբողջովին ֆինանսավորում եւ տրամադրում է
● աջակցություն` J-1 վիզա ստանալու հարցում,
● ճանապարհածախս մասնակցի բնակավայրից ԱՄՆ հյուրընկալող բուհ մեկնելու եւ վերադառնալու համար,
● ամենամսյա կրթաթոշակ,բժշկական ապահովագրություն,
● համալսարանի ուսման վարձ եւ անհրաժեշտ այլ վճարումներ,
● դրամական միջոցներ դասագրքեր ձեռք բերելու համար,
● անգլերեն լեզվի դասընթաց (անհրաժեշտության դեպքում),
● շրջանավարտների համար նախատեսված տարբեր վերապատրաստման ծրագրերի մասնակցության հնարավորություն:
Հարգանքով`
ԱՅՌԵՔՍ ՀԱՅԱՍՏԱՆ www.irex.am
Երեւան 0009, Զարոբյան 32
Հեռ. `(374 10) 52 66 21, 52 66 23
Ֆաքս`(374 10) 52 66 21 ընդ. 220
Էլ. փոստ` [email protected]