19րդ Ազգագրական Ֆիլմերի փառատոնում ,Հայաստանի վերջին լարախացըե` ֆիլմը արժանացել է փառատոնի Գլխավոր Մրցանակի


19րդ Ազգագրական Ֆիլմերի փառատոնում ,Հայաստանի վերջին լարախացըե` ֆիլմը արժանացել է փառատոնի Գլխավոր Մրցանակի

  • 19-10-2010 19:04:14   | Սերբիա  |  Մշակույթ
Հոկտեմբերի 18-ին, Բելգրադում կայացած 19րդ Ազգագրական Ֆիլմերի փառատոնի փակման արարողության ժամանակ, ,Հայաստանի վերջին լարախացըե` արժանացել է փառատոնի Գլխավոր Մրցանակին: Ֆիլմը նկարահանվել է Բարս Մեդիա վավերագրական ֆիլմերի ստուդիայի կողմից, ռեժիսորներ` Իննա Սահակյան եւ Արման Երիցյան: Մինչ այդ, Եկատերինբուրգում անցկացվող ,Ռոսիաե փառատոնում ֆիլմը ճանաչվել է ,Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմե եւ արժանացել ,Սցենարի լավագույն զարգացումե մրցանակին, ,Ոսկե Ծիրան-2010ե կինոփառատոնում ,Հայկական համայնապատկերե մրցույթում ճանաչվել է լավագույն ֆիլմ, Գդանսկի միջազգային փառատոնում արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին, իսկ Սարատովի միջազգային փառատոնում` Լավագույն օպերատորական աշխատանք մրցանակին:Ֆիլմը նաեւ ընդգրկվել է 2010-ի Ամստերդամի, Գյոթեբորգի, Պադուայի, Համբուրգի փառատոնների արտամրցույթային ծրագրերում: Հոկտեմբերի 22-ին, այն կցուցադրվի Լեյպցիգի միջազգաին փառատոնում, իսկ հոկտեմբերի 24-ին Տորոնտոյում անցկացվող հայկական Նուռ կինոփառատոնում: Անցած կիրակի, Հոկտեմբերի 17-ին ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ ԱՄՆ հանրային Փի Բի Էս (PBS) հեռուստատեսությամբ: Այս ողջ շաբաթվա ընթացքում այն պարբերաբար հեռարձակվեոլու է Փի Բի Էս– ի (PBS) հեռուստակայաններուվ: Ֆիլմը պատմում է հայաստանի վերջին լարախաղաց-վարպետներ Ժորա Արմենակյանի եւ Կնյազ Մհերյանի մասին, որոնք փորձում են պահպանել իրենց սիրելի արվեստը մոռացության մատնվելու վտանգից: Նրանց միակ հույսը, 17 ամյա աշակերտ Հովսեփն է, որն իր կյանքի դժվաություններից զատ ստիպված է կրելու լարախացության պահպանման ծանրությունը: Մեր իրականությունից քաղված այս պատմության միջոցով ֆիլմը շոշափում է ազգային ինքնության կորստի, սերունդների ու ժամանակների երկխոսության անհնարինության խնդրիները, որոնք այսօր արդիական են յուրաքանչյուր հասարակության մեջ: Ֆիլմը արդեն իսկ հեռարձակվել է մի շարք հեռուստաալիքներով ինչպիսիսք են` NHK (Ճապոնիա), SVT (Շվեցարիա), TVP (Լեհաստան) եւ YLE (Ֆինլանդիա):
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play