Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները չեն պաշտպանվում հավաքների ազատությամբ. Ոստիկանություն


Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները չեն պաշտպանվում հավաքների ազատությամբ. Ոստիկանություն

  • 29-03-2012 19:53:19   | Հայաստան  |  Հասարակություն
Մարտի 31-ին, ժամը 13.ՕՕ-ին, Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները եւ մասնակիցների պահանջների հարկադրական կենսագործումը չեն պաշտպանվում հավաքների ազատությամբ: Այս մասին նշվում է Հայաստանի ոստիկանության մարտի 29-ի հայտարարության մեջ: «Նշված ապօրինի գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում եւ աոաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն»: Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ այդ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ կայացված վարչական ակտը կարող է վիճարկվել միայն դատական կարգով: Այլ անձանց սահմանադրական իրավունքները սահմանափակող, այդ թվում՝ սեփականության իրավունքի իրացմանը խոչընդոտող եւ հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանը սպառնացող ցանկացած գործողություն դիտվելու է որպես սահմանված կարգի խախտում եւ օրենքով ամրագրված հիմքերի առկայության դեպքում կհանգեցնի հարկադրանքի կիրառման: «Ոստիկանությունը մեկ անգամ եւս հորդորում եւ պահանջում է զերծ մնալ հակաիրավական գործողություններ կատարելուց, սադրանքներից եւ իրավիճակի անհարկի սրումից»,- նշվում է հայտարարության մեջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play