Արթուր Աբրահամ-Պյոտր Վիլշեւսկի մրցելույթը կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում


Արթուր Աբրահամ-Պյոտր Վիլշեւսկի մրցելույթը կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում

  • 29-03-2012 21:50:24   | Հայաստան  |  Սպորտ
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի "Sparkassen-Arena" մարզահամալիրում: Աբրահամի մրցակիցն է EBU վարկածով նախկին չեմպիոն 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկին: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեց Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը, մրցելույթը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Հայաստանի ժամանակով ժամը 2.00 (մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը):
Նոյյան տապան  -   Սպորտ