Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆինլանդիայի Հանրապետության ԱԳ նախարարի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 4-ին


Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆինլանդիայի Հանրապետության ԱԳ նախարարի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 4-ին

  • 03-04-2012 15:36:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆինլանդիայի Հանրապետության ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյայի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 4-ին, ժամը` 10.00: Օպերատորներն ու լուսանկարիչները հրավիրվում են հավատարմագրվելու ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունում մինչեւ ապրիլի 3-ը, ժամը` 19.00: Հանդիպումից հետո՝ ժամը 10.50-ին, տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս (լեզուն` հայերեն-անգլերեն): Լրագրողները, օպերատորներն ու լուսանկարիչները հրավիրվում են հավատարմագրվելու ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունում մինչեւ ապրիլի 3-ը, ժ. 19.00: Ապրիլի 4-ին, ժամը` 11.30, Կիպրոսի ԱԳ նախարարն այցելելու է Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք է մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Խնդրում ենք հավատարմագրումը կատարել հետեւյալ էլեկտրոնային փոստի միջոցով` press@mfa.am, նշելով լրագրողի, օպերատորի եւ լուսանկարչի անուններն ու լրատվամիջոցը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play