Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքներ


Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքներ

  • 03-04-2012 17:02:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play