ԿԽՄԿ-ն վերստին առաջարկում է չեզոք միջնորդի իր ծառայությունները<br /> Հայաստանում եւ Ադրբեջանում


ԿԽՄԿ-ն վերստին առաջարկում է չեզոք միջնորդի իր ծառայությունները
Հայաստանում եւ Ադրբեջանում

  • 29-09-2010 17:09:46   | Հայաստան  |  Հասարակություն
Ժնեւ (ԿԽՄԿ) – Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գործողությունների ղեկավար տիկին Պասկալ Մեժ Վագներն ավարտեց Հայաստան եւ Ադրբեջան կատարած իր տարածաշրջանային այցը: Այցի ընթացքում տիկին Մեժ Վագները հանդիպումներ ունեցավ այդ երկրների պաշտպանության նախարարների եւ արտաքին գործերի նախարարների տեղակալների հետ: Զրույցի թեմաները կենտրոնացած էին Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ տարածաշրջանում ԿԽՄԿ-ի գործողությանն ու դերին: ,Իրավիճակը տարածաշրջանում ԿԽՄԿ-ի համար մնում է մտահոգիչ,- ասաց տիկին Մեժ Վագները,- կարիք էր զգացվում հստակեցնելու մեր դերը որպես չեզոք միջնորդ կազմակերպության` ռազմագերիների, քաղաքացիական ներկալվածների եւ աճյունների հայրենադարձման գործընթացներումե: Իր այցի ընթացքում տիկին Մեժ Վագները զրույցներ ունեցավ այլ նախարարությունների եւ ազգային ընկերությունների նախագահների հետ: ԿԽՄԿ-ն իր գործունեությունը ծավալում է Հայաստանում եւ Ադրբեջանում 1992 թվականից ի վեր` օգնություն ցույց տալով եւ պաշտպանելով Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով տուժած անձանց եւ համայնքներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play