Ընդունելության կարգ՝ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար


Ընդունելության կարգ՝ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար

  • 06-04-2012 17:34:43   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է ՀՀ նախնական մասնագիտական արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը: Վերջինս բխում է ոլորտում իրականացվող կրթության մատչելիության ապահովման եւ ուսանողակենտրոն քաղաքականության սկզբունքներից: Համաձայն կարգի` ուսումնական հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով, բացառությամբ` միջին մասնագիտական արվեստի, սպորտի եւ այս տարի նաեւ առողջապահության ոլորտի` միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների /այսուհետ` ոլորտային մասնագիտություններ/: Անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի եւ տվյալ մասնագիտության համար նախատեսված ընդունելության մրցութային առարկաների գնահատականների /միավորների/ ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը: Ոլորտային մասնագիտություններով անվճար տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի եւ տվյալ մասնագիտության քննության/քննությունների գնահատականի(ների) ու տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play