«Ժառանգություն» կուսակցության շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ


«Ժառանգություն» կուսակցության շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ

  • 21-09-2010 20:00:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայրենակիցներ, Շնորհավորում ենք ձեզ մեր հայրենիքի հազարամյակների պատմության մեջ առավել նշանակալից օրերից մեկի` սեպտեմբերի 21-ի կապակցությամբ: 19 տարի առաջ այս օրը մենք միասին արտահայտեցինք մեր կամքը` ունենալ ազատ ու անկախ պետություն, եւ հիմնադրեցինք նորօրյա Հայաստանի Հանրապետությունը, որի ծննդով էր պայմանավորված նաեւ Արցախի անկախության փաստը, որի վերջնական կայացումը պահանջում է բոլորիս հավաքական ներուժի մեկտեղումը: Բոլորիս միասնական ձգտումն էր ստեղծել ազատ ու անկախ պետություն, որը պետք է դառնար իր յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների երաշխավորը, յուրաքանչյուրիս ինքնաիրացման եւ բարեկեցիկ կյանքի գրավականը, դառնար համայն հայության հավաքական իղձերի մարմնավորողը: Մե՜նք ենք մեր պետության տերը: Եվ այն, որ մեր պետության մեջ ամեն ինչ չէ՜, որ ճիշտ է ընթանում` պատասխանատվությունը եւս մե՜րն է եւ մե՜նք է, որ պետք է դա շտկենք: Այն, որ այսօր պետությունը ծառայում է ոչ բոլորիս` մե՜նք, յուրաքանչյո՜ւրս ենք դրա պատասխանատուն: Միասին պետք է պայքարենք, որ երկիրը ղեկավարեն արժանավորները եւ որտեղ գերակայի միայն օրենքի ուժը: Եվ որքան ավելի շուտ հավաքաբար գիտակցենք այս ճշմարտությունը, այնքան ավելի մեծ վստահություն կունենանք, որ կերտում ենք այն Հայաստանը, որը լինելու է ոչ թե արտագաղթի, այլ բոլորիս հպարտության աղբյուրը: Կունենա՜նք մեզ արժանի պետություն, որին ծառայելը եւ որի հզորացման համար պայքարելը կդառնա յուրաքանչյուրի սուրբ գործը: 21 սեպտեմբերի 2010թ. Երեւան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play