Տեղի կունենա ՏՏ ոլորտի կառավարիչների ամենամյա մրցանակաբաշխությունը


Տեղի կունենա ՏՏ ոլորտի կառավարիչների ամենամյա մրցանակաբաշխությունը

  • 11-04-2012 11:45:48   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
2012թ-ի մարտի 21-ին ՀՀ կառավարությունը հայտարարել է 2012 թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «լավագույն կառավարիչներ» ամենամյա մրցանակաբաշխության մասին: Հայտարարությունն եւ մասնակցության հրավերը տեղակայված է http://www.gov.am/am/announcements/item/88/ հասցեով: ՀՀ վարչապետի հովանու ներքո ստեղծված Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կառավարիչների ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է աջակցել Հայաստանի ՏՏ ոլորտում առկա կառավարիչների որակավորման բարձրացմանը, ինչպես նաեւ բիզնեսի կառավարման ունակությունների եւ ձիրքերի բարելավմանը՝ հնարավորություն տալով նրանց մասնակցել վերապատրաստման դասընթացների աշխարհի բարձր վարկանիշ ունեցող առաջատար համալսարաններում: Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի է ունենում երկրորդ անգամ: Մրցանակաբաշխության հիմնական կազմակերպիչը Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն է, հովանավորը՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: Մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան. • Սովորել գործարար կառավարման սկզբունքները, որոնք հանդիսանում են տեխնոլոգիաների ոլորտում հաջողության գրավականը, • Փորձարկել իրենց բիզնես հեռանկարները եւ նորարարական մտածողությունը, • Ձեռք բերել տեխնոլոգիաների ոլորտում գործարար գիտելիքներ՝ բարձր վարկանիշ եւ հարուստ փորձ ունեցող դասախոսական կազմից, • Կառուցել մասնագիտական հարաբերություններ եւ երկարատեւ գործարար շփումներ բարձր որակավորում ունեցող հասակակիցների հետ, • Դառնալ 3500 + ղեկավարների բացառիկ ցանցի մի մաս: Մասնակցության պայմանները. Մրցույթին կարող են մասնակցել ավելի քան 10 տարվա փորձ ունեցող այն կառավարիչները, ովքեր աշխատում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում: Նախորդ տարվա մրցույթի հաղթողները չեն կարող հայտադիմում ներկայացնել առնվազն հաջորդ 3 տարիների ընթացքում: Մասնակցության կարգը. Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ լրացնելով հայտադիմումը եւ ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերը bestit@gov.am <mailto:bestit@gov.am> էլ. հասցեով՝ մինչեւ ս/թ ապրիլի 21-ը: Ընտրության գործընթացն իրականացնում է ՀՀ Վարչապետի հրամանագրով ստեղծված մրցանակաբաշխության հանձնաժողովը: Հաղթողները կհայտարարվեն մայիսի 15-ին: Տասնհինգօրյա վերապատրաստման դասընթացը տեղի կունենա Սթենֆորդի Համալսարանում (Stanford Executive Institute) օգոստոս ամսին: Մանրամասների համար կարող եք դիմել Մրցանակաբաշխության հանձնաժողովի գործադիր քարտուղար Գայանե Մարկոսյանին +37410 49 23 56 հեռախոսահամարով կամ gayanem@synopsys.com <mailto:gayanem@synopsys.com> էլ. փոստով:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play