ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ<br /> <br /> 21 սեպտեմբերի, 2010թ.<br />


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ

21 սեպտեմբերի, 2010թ.

  • 18-09-2010 11:00:46   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր մենք նշում ենք ամենամյա Խաղաղության միջազգային օրը` նվիրված հրադադարին եւ բռնության դեմ պայքարին: Խաղաղությունն անգնահատելի է: Այն անհրաժեշտ է փայփայել, պահպանել եւ պաշտպանել: Ահա, թե ինչու ամեն տարի, Խաղաղության միջազգային օրը, ես Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակում խաղաղության զանգն եմ հնչեցնում: Ահա` ինչու ամեն օր աշխատում եմ հանուն խաղաղության: Ես հանդես եմ գալիս որպես միջնորդ հակամարտող կողմերի միջեւ: Ես տագնապի ահազանգ եմ հնչեցնում, երբ սպառնալիք է առաջանում. սպառնալիք, որը հստակ տեսանելի է, եւ սպառնալիք, որը թաքնված է հեռուներում: Ես խթանում եմ հանդուրժողականություն, արդարություն եւ մարդու իրավունքներ, ինչպես նաեւ համերաշխություն եմ քարոզում երկրների ու ժողովուրդների միջեւ: Այս տարի Խաղաղության օրը նվիրված է երիտասարդությանը: Այս ամիսը նշանավորում է Երիտասարդության միջազգային տարվա սկիզբը: Երկխոսություն եւ փոխըմբռնում կարգախոսն արտահայտում է խաղաղության բուն էությունը: Այսօր երիտասարդությունը քաջ գիտակցում է, թե ինչ է համընդհանուր բազմազանությունը, նա իրեն լավ է զգում փոխկապակցված աշխարհում: Բայց եւ միաժամանակ երիտասարդությունը կարող է ծայրահեղական ուժերի զոհը դառնալ: Ահա ինչու կոչ եմ անում բոլոր կառավարություններին եւ մեր գործընկերներին ավելին անել հանուն երիտասարդության: Եկեք երիտասարդներին խաղաղության ու հանդուրժողականության մոլորակ ժառանգենք: Այժմ դիմում եմ բոլոր երիտասարդներին. Միացեք մեզ: Օգնեք մեզ պայքարել հանուն խաղաղության: Դուք անհամբեր եք: Դուք տեսնում եք, թե ինչպես ենք մենք` ավագ սերնդի մարդիկ, տարեցտարի հաշտվում աղքատության ու սովի, անարդարության, անպատժելիության եւ շրջակա միջավայրի վիճակի վատացման հետ: Մնացել է ընդամենը հինգ տարի, որպեսզի հասնենք Հազարամյակի զարգացման նպատակներին, եւ ես կոչ եմ անում բոլորին` թե' երիտասարդ մարդկանց, թե' ավագ սերնդի ներկայացուցիչներին, օգնել մեզ գտնել այդ գլոբալ խնդիրների գլոբալ լուծումները: Տեղեկացրեք մեզ ձեր ծրագրերի ու գաղափարների մասին, ստեղծագործական մոտեցում եւ հետաքրքրություն ցուցաբերեք: Օգնեք մեզ պայքարել հանուն խաղաղության եւ բոլորի բարգավաճման:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play