ՀՅԴ ՀԵՄ. Չենք հանդուրժի Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը


ՀՅԴ ՀԵՄ. Չենք հանդուրժի Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը

  • 12-04-2012 00:35:50   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը կոչ է անում միանալ ընդդեմ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության բողոքի ակցիային եւ «Ո’չ» ասել ադրբեջանական քարոզչությանը: Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ ՀԵՄ-ի հայտարարությունն ամբողջությամբ. «Ապրիլի 12-ին՝ ժամը 15.00-ին, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի է ունենալու կովկասյան ֆիլմերի փառատոն, որի շրջանակներում ցուցադրվելու են ադրբեջանական ֆիլմեր: Մենք՝ ՀՅԴ ՀԵՄ-ի անդամներս, կոչ ենք անում Ձեզ միանալ բողոքի ակցիային, որը բխում է յուրաքանչյուր հայի սկզբունքներից: Ատելություն չունենալով որեւէ մշակույթի նկատմամբ՝ չենք հանդուրժի Հայաստանում նման միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը: Քանի դեռ ամեն օր դիրքերում ադրբեջանցու փամփուշտներից հայ զինվոր է զոհվում, քանի դեռ ագրեսոր Ադրբեջանը չի ճանաչել արցախահայության ինքնորոշման իրավունքը, քանի դեռ շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային կոթողները, քանի դեռ չի ճանաչել Սումգայիթի ցեղասպանությունը եւ, վերջապես, չի դադարել պետական մակարդակով Արցախի եւ ՀՀ հասցեին ռազմատենչ եւ ֆաշիստական հայտարարություններ անելուց, նման միջոցառումներն անթույլատրելի են: Փոխարենը՝ կազմակերպիչներին հորդորում ենք նախ Բաքվում կազմակերպել Սումգայիթի ցեղասպանությանը, ապա Անկարայում Մեծ Եղեռնին նվիրված փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություն»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play