Պաշտոնական այցով Հայաստան կայցելի Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարարը


Պաշտոնական այցով Հայաստան կայցելի Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարարը

  • 12-04-2012 14:01:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-17-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը: Այցի ընթացքում Բելառուսի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախատեսված են նաեւ Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարների հանդիպումն ու համատեղ մամուլի ասուլիսը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Սերգեյ Մարտինովը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play