Դիպլոմներ՝ գոյություն չունեցող մասնագիտություններով


Դիպլոմներ՝ գոյություն չունեցող մասնագիտություններով

  • 12-04-2012 14:32:42   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության ընթացքում բացահայտվել եւ արձանագրվել են համալսարանի ռեկտորի կողմից կատարված մի շարք խախտումներ, որոնք առնչվում են համալսարանի կրթական գործունեության մի շարք ուղղություններին, մասնավորապես. 1. Խախտումներ, որոնք վերաբերում են համալսարանի ռեկտորի կողմից հաստատված ներքին իրավական ակտերին: Ներքին իրավական ակտերը, մասնավորապես, "Ուսանողների հեռացման /ազատման/, վերականգնման, առարկաների վերահանձման եւ կուրսի կրկնության կարգը", "ԵՊԼՀ-ում մագիստրատուրայի ընդունելության եւ ուսուցման կարգը", "ԵՊԼՀ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման լրամշակված կարգը", "ԵՊԼՀ անհատական ժամանակացույցով ուսուցման տրամադրման կարգը", հակասում են ՀՀ օրենսդրության եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին: Օրինակ, ՀՀ օրենքներով նախատեսված չՍ անհատական ժամանակացույցով ուսուցման ձեւ, սակայն համալսարանի ռեկտորի կողմից հաստատվել է կարգ, որով նախատեսվում եւ իրականացվում է անհատական ժամանակացույցով ուսուցում կամ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված չէ շրջանավարտներին ամփոփիչ ատեստավորման անբավարար արդյունքներով որակավորում չշնորհելու /դիպլոմ չտալու/ դեպքում հետագա տարիներին ամփոփիչ ատեստավորմանը մասնակցելու սահմանափակում, այնինչ համալսարանի ռեկտորի կողմից հաստատված կարգով ամփոփիչ ատեստավորման անբավարար արդյունքներ ունեցող շրջանավարտները կարող են վերահանձնել ոչ ուշ, քան 5 տարի հետո եւ երկու անգամից ոչ ավելի: Վերջինս ուսանողների իրավունքների կոպիտ ոտնահարում եւ սահմանափակում է: 2. Խախտումներ, որոնք վերաբերում են ՀՀ օրենսդրության եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին՝ ուսանողների տեղափոխությունների, հեռացումների, վերականգնումների, ակադեմիական արձակուրդների ձեւակերպման գործընթացների իրականացման ընթացքում: Օրինակ, կատարվել է ներբուհական տեղափոխություն առաջին կուրսում, բուհից բուհ տեղափոխություն առանց ակադեմիական տեղեկանքի, ձեւակերպվել է հետին թվով ակադեմիական արձակուրդ` առանց բժշկական տեղեկանքի, ակադեմիական արձակուրդը երկարաձգվել է եւս մեկ տարով, իրականացվել է անհատական գրաֆիկով ուսուցում՝ ՍՊԸ-ի Ս ողմից տրված տեղեկանքի հիման վրա, կատարվել է ուսանողի վերականգնում առաջին կուրսի առաջին կիսամյակից, կատարվել է արտերկրի ուսումնական հաստատություններից տեղափոխություն` առանց համապատասխան հաստատությունից հարցման դրական պատասխանի: 3. Խախտումներ, որոնք կատարվել են դիպլոմների լրացման գործընթացում, ինչի հետեւանքով տրվել են գոյություն չունեցող մասնագիտություններով /օրինակ, անգլերեն լեզու եւ երկրագիտություն մասնագիտությամբ/ դիպլոմներ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play