Հայտարարություն՝ «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համատեղ արտադրության 6-րդ ֆորումի մասնակցության հայտերի ընդունման վերաբերյալ


Հայտարարություն՝ «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համատեղ արտադրության 6-րդ ֆորումի մասնակցության հայտերի ընդունման վերաբերյալ

  • 13-04-2012 12:11:19   | Հայաստան  |  Մշակույթ
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարում է «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) տարածաշրջանային համատեղ արտադրության 6-րդ ֆորումի մասնակցության հայտերի ընդունում: Ֆորումը տեղի կունենա «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, հուլիսի 10-12-ը: ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումն ամենամյա միջոցառում է, որի նպատակն է խրախուսել Արեւելյան գործընկերության երկներում, մասնավորապես` Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Բելառուսում եւ Ադրբեջանում ֆիլմարտադրության, համատեղ արտադրության զարգացումը: Ծրագրին կարող են մասնակցել ներկայացուցիչներ վերոնշյալ երկրներից: ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը ՌԱՍ արեւելյան համագործակցության ծրագրի մի մասն է, որը հովանավորվում է Եվրամիության կողմից եւ իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի եւ իր գործընկերների` MAIA (Իտալիա), INTERFILM (Ուկրաինա), Պրոմեթեւս կինոարվեստի կենտրոն (Վրաստան)եւ INTERNEWS (Հայաստան) կողմից: 2012-2014թթ. ընկած ժամանակահատվածում ՌԱՍ արեւելյան համագործակցության ծրագիրը կիրականացնի եւս մի քանի դասընթացներ, սեմինարներ, կտրամադրի շփման հնարավորություններ ԵՄ արեւելյան համագործակցության տարածաշրջանի կինոարտադրության ներկայացուցիչների համար: Այս տարի ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը կենտրոնանում է լիամետրաժ խաղարկային կինոնախագծերի վրա: Վերոնշյալ պետություններից ռեժիսորները եւ պրոդյուսերները կարող են դիմել ֆիլմերի նախագծերով, որոնք գտնվում են զարգացման փուլում: Նախընտրելի է, որ դրանք լինեն համատեղ արտադրության ֆիլմեր: ՌԱՍ 2012 Ֆորումը կներառի կարճատեւ դասընթացներ (training), որոնք վարելու են աշխարհահռչակ վերապատրաստողներ եւ հյուր-խոսնակներ. սա ընտրված նախագծերի ռեժիսորներին եւ պրոդյուսերներին համագործակցության եւ կարիերայի զարգացման նոր հնարավորություններ կընձեռի: Դասընթացների հետ համատեղ` Ֆորումի ծրագիրը ներառելու է նախագծերի ներկայացում (pitching), անհատական հանդիպումներ միջազգային մասնագետների եւ պրոդյուսերների հետ: Աշխատանքային լեզուն անգլերենն է: Դիմումի կարգը ՌԱՍ ֆորումի մասնակցության համար անհրաժեշտ է անգլերեն լեզվով հետեւյալ փաստաթղթերը ներբեռնել www.dabhub.com ինտերնետային կայքում` 1. օնլայն դիմում-հայտը 2. սինոփսիս – մինչեւ 1 էջ 3. մեկնաբանություն (treatment) – 8-10 էջ 4. ռեժիսորական հայացք – մինչեւ 1 էջ 5. ռեժիսորի կենսագրություն/ֆիլմագրությունը 6. պրոդյուսերի կենսագրություն/ֆիլմագրությունը Հարցերի դեպքում, կարող եք դիմել ՌԱՍ ծրագրի կոորդինատորին` Տաթեւիկ Մանուկյանին: t.manoukyan@dabhub.com Ընտրված նախագծերը կհայտարարվեն հունիսի 20-ին: ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՄԱՅԻՍԻ 31-Ն Է: www.dabhub.com ՌԱՍ ֆորումի մասին: ՌԱՍ ֆորումը ամենամյա միջոցառում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ֆորումի նպատակն է օգնել պրոդյուսերներին եւ ռեժիսորներին, ովքեր իրենց կինոնախագծերի զարգացման կամ արտադրության աջակցություն կամ համագործակցություն են փնտրում: ՌԱՍ ֆորումը Արեւելյան գործընկերության երկրների ֆիլմարտադրողների եւ միջազգային կինոշուկայի ներկայացուցիչների հանդիպման վայր է: Այստեղ հավաքվում են ռեժիսորներ, պրոդյուսերներ, փառատոնների եւ հիմնադրամների ներկայացուցիչներ, առեւտրային գործակալներ, հեռարձակողներ եւ այլոք, ովքեր կարող են մասնագիտական օգնություն տրամադրել մասնակիցներին նախագծերի կազմման եւ ներկայացման, կինոշուկայի զարգացման վերաբերյալ: ՌԱՍ նպատակներն են` խթանել Արեւելյան գործընկերության երկրներում կինոարտադրությունը, ստեղծել համատեղ արտադրության ցանց, խթանել եւ սկիզբ դնել համատեղ արտադրության նախագծերին, անցկացնել դասընթացներ, սեմինարներ, ցուցադրություններ եւ այլ միջոցառումներ, որոնք կխթանեն համագործակցությունը կինոարտադրության բնագավառում: Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել` www.dabhub.com: Ֆորումը ներառում է. 1. սեմինարներ, 2. նախագծերի ներկայացում, 3. անհատական հանդիպումներ, Դիմողներին ներկայացվող պահանջները. - Դիմողը պետք է լինի Արեւելյան գործընկերության հետեւյալ երկրներից որեւէ մեկից` Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան: - Դիմողը պետք է լինի ներկայացվող նախագծի պրոդյուսերը կամ ռեժիսորը: Նախագծերի գնահատման եւ ընտրության կարգը. Նախագծերը կգնահատվեն եւ կընտրվեն մասնագետների խմբի կողմից: Ընտրված դիմողներին կտեղեկացնեն արդյունքների մասին մինչեւ հունիսի 20-ը: Ընտրված դիմողները կհրավիրվեն մասնակցելու ՌԱՍ ֆորումին: Ընտրված նախագծերի մասին տեղեկությունը կտեղադրվի ՌԱՍ նախագծերի գրքում եւ պաշտոնական կայքէջում (www.dabhub.com):
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play