Շիրակի մարզում ավարտվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը


Շիրակի մարզում ավարտվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը

  • 13-04-2012 12:54:29   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Շիրակի մարզում ավարտվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ «Աջակից» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը: Միջոցառումն անցկացվեց Գյումրի քաղաքում՝ մարզի ավելի քան 200 երիտասարդների եւ ուսանողների մասնակցությամբ: Մասնակիցների թվում էին Գյումրու 14 բարձրագույն եւ միջին մասնագիտական հաստատությունների ուսանողները, «Գյումրի-Անի», «Արմսփյուռ» հասարակական կազմակերպությունները, «Ընտանիք» կենտրոնը եւ ՀՀԿ Գյումրու երիտասարդական կազմակերպությունը: Խաղի 1-ին եւ 2-րդ կիսաեզրափակիչներից հետո ընտրվեցին լավագույն 5-ական թիմերը, որոնք էլ մասնակցեցին եզրափակիչ փուլին: Եզրափակչում նրանց միացան խաղի ընթացքում բարձր արդյունքներ արձանագրած եւս 3 թիմեր։ Ինտելեկտուալ խաղում առաջին տեղը գրավեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի «Պոլիտեխնիկ» թիմը։ Երկրորդ տեղում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի «Ժող» թիմը, իսկ երրորդ հորիզոնականը գրավեց «Եվրոպա» թիմը։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի նպատակն էր նպաստել Շիրակի մարզի երիտասարդության եւ ուսանողության շրջանում ինտելեկտուալ շարժման ակտիվացմանը, ուսանողության եւ երիտասարդության համախմբմանը, ինչպես նաեւ խթան հանդիսանալ նրանց հասարակական ակտիվության բարձրացմանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play