ՀԴԿ-ի պատգամավորության թեկնածուները հանդիպեցին Գյումրի քաղաքի ընտրողների հետ


ՀԴԿ-ի պատգամավորության թեկնածուները հանդիպեցին Գյումրի քաղաքի ընտրողների հետ

  • 13-04-2012 19:14:49   | Շիրակի մարզ  |  Քաղաքական
Հայաստանի դեմոկրատական կուսակցության /ՀԴԿ/ ապրիլի 13-ի նախընտրական հերթական հանդիպումը Գյումրի քաղաքում էր` Տ.Պետրոսյանի անվ. շախմատի մարզադպրոցում: Ինչպես հայտնում են ՀԴԿ լրատվական ծառայությունից, Գյումրի էին մեկնել ՀԴԿ համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածուները: Դահլիճը մարդաշատ էր, ընդունելությունը` ջերմ: Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ներկայացրեց ՀԴԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթները: Տեղի ունեցավ անկեղծ ու շահագրգիռ քննարկում գյումրեցիներին հուզող կենսական հարցերի շուրջ: Ծավալված հարց ու պատասխանի արդյունքում վեր հանվեցին երկրի համար հրատապ հիմնախնդիրներ: Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ երկրի հետագա զարգացման համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: ՀԴԿ նախընտրական հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին, ժամը 16-ին Արարատի մարզում` Մասիս քաղաքի Ա.Բաբաջանյանի անվ. երաժշտական դպրոցում:
Նոյյան տապան  -   Քաղաքական