Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ճանապարհաշինության հարցերին


Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ճանապարհաշինության հարցերին

  • 17-04-2012 17:44:04   |   |  Տնտեսություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 17-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ճանապարհաշինության հարցերին: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասխան տեղեկություններով հանդես են եկել հանրապետության խոշոր ճանապարհաշինարարական ընկերությունների ղեկավարները: Նախագահ Սահակյանը ճանապարհաշինությունը որակել է երկրի տնտեսության կարեւորագույն ոլորտներից մեկը` ընդգծելով, որ վերջին տարիներին ակնառու է իրականացվող աշխատանքների ծավալների շոշափելի աճ: Միեւնույն ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ լուրջ խնդիրներ կան կառուցվող ճանապարհների որակի հետ կապված, ինչը բացասաբար է ազդում ոլորտի զարգացման վրա: Այս համատեքստում Բակո Սահակյանը կարեւորել է տեխնիկական վերազինման, կադրերի պատրաստման եւ առաջատար փորձի կիրառման խնդիրները` համապատասխան հանձնարարականներ տալով ոլորտի պատասխանատուներին: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այկ անձինք:
Նոյյան տապան  -   Տնտեսություն