Ա.Աշոտյան. «Գիտակրթական հիմնարկների աշխատակիցներն պետք է աշխատեն արժանավայել պայմաններում»


Ա.Աշոտյան. «Գիտակրթական հիմնարկների աշխատակիցներն պետք է աշխատեն արժանավայել պայմաններում»

  • 18-04-2012 17:50:08   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է ԿԳՆ լեզվի պետական տեսչություն եւ բարձրագույն որակավորման հանձնաժողով, որոնք վերջերս վերանորոգվել են ՀՀ կառավարության տրամադրած ֆինանսական հատկացումներով: Նախարարը շրջել է բարեկարգված սենյակներում, ծանոթացել վերանորոգման աշխատանքներին եւ զրուցել աշխատակիցների հետ: Ա. Աշոտյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ` նշելով, որ ԿԳՆ ենթակայության երկու ստորաբաժանումներն էլ երկար տարիներ չէին բարեկարգվել, գտնվում էին անմխիթար վիճակում եւ հար իր չէին կրթական հիմնարկին: "Այս կրթական հաստատություններում մինչեւ այսօր բացակայում էին աշխատանքի համար տարրական պայմանները: Տարեվերջին ՀՀ կառավարությունը նախարարության խնայողությունների հաշվին համապատասխան գումար հատկացրեց` նշված հիմնարկները բարեկարգելու եւ կահավորելու նպատակով: Երբ անցյալ տարի ԲՈՀ-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ես խոստացա, որ մոտ ապագայում անպայման կստեղծվեն գիտակրթական հիմնարկին հարիր պայմաններ, շատերը միգուցե թերահավատությամբ ընդունեցին իմ խոսքերը: Այսօր ես ուրախ եմ, որ մեր խոստումները կատարվել են, եւ վերջապես ստեղծվել են արժանապատիվ պայմաններ աշխատանքի համար: Գիտակրթական հիմնարկները նաեւ պետություն են ներկայացնում եւ պետք է անել հնարավորը, որ տվյալ կառույցների աշխատակիցներն աշխատեն արժանավայել պայմաններում",-ընդգծել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ նախորդ տարի ամբողջովին վերանորոգվել եւ կահավորվել է նաեւ նախարարության մեկ այլ ստորաբաժանում` Կրթության պետական տեսչությունը: Այցի ընթացքում նախարարն անդրադարձել է նաեւ Լեզվի պետական տեսչության եւ, մասնավորապես, ԲՈՀ-ի գործունեությանը` նշելով, որ այն գտնվում է խորը բովանդակային փոփոխութ յուննների մեջ, եւ վերջին երկու տարվա ընթացքում այդ ուղղությամբ կատարվել է հսկայական աշխատանք, այն է` խստացվել են պաշտպանական գործընթացների նկատմամբ պահանջները` եւ’ թեկնածուական, եւ’ դոկտորական աստիճան ստանալու համար, վերակազմակերպվել են գիտական խորհուրդները, ինչպես նաեւ վերանայվել է գիտական ամսագրերի նկատմամբ քաղաքականությունը, փոխվել են վկայագրերը եւ այլն: "Ձեռնարկված խստացումները բերել են նրան, որ այսօր շատ դժվար է դարձել պաշտպանել, եւ պատահական չէ, որ այս տարի ՀՀ քաղաքացիների կողմից իրականացված պաշտպանությունների թիվը նվազել է մՍ տ 20 տոկոսով: Մեր կողմից ձեռնարկված քայլերը դեպի հստակություն եւ խստացում են տանում, եւ այսուհետ եւս դրանք կրելու են շարունակական բնույթ",-նշել է նախարարը` անդրադառնալով նաեւ գիտական ամսագրերի հրապարակայնության խնդրին: Մասնավորապես, հունվարի 1-ին ԲՈՀ-ը հրապարակել է իր համար ընդունելի գիտական ամսագրերի ցանկը, եւ հուլիսի 1-ից այն ամսագրերը, որոնք չեն ունենա ինտերնետային կայք, դուրս կմնան վերոնշյալ ցանկից: "Զավեշտալի է, որ 21-րդ դարում գիտական ամսագիրը չունի ինտերնետային կայք, չունի գիտական տեղակատվությունը սփռելու անհրաժեշտ հնարավորություն: Մեզ համար այդ գիտական ամսագիրն արժանահավատ չէ: Բացի այդ, պետք է նաեւ համապատասխան քայլեր ձեռնարկել, որ հայ գիտնականների աշխատանքը մատչելի լինի նաեւ արտասահմանցի գիտնականներին: Դրանով կբարձրանա հայ գիտնականների հիշատակման ինդեքսը եւ, առհասարա,կ հայ գիտության վարկանիշը, ինչպես նաեւ կլուծվի թարգմանությունների խնդիրը",-նշել է նախարարը; Այցի ընթացքում Ա, Աշոտյանը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play