ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցում մեկնարկեց նոր թեմատիկ շարք


ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցում մեկնարկեց նոր թեմատիկ շարք

  • 20-04-2012 21:23:57   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլի 20-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում մեկնարկել է «Քաղաքացի-հասարակություն-պետություն» խորագրով թեմատիկ նոր շարքը: Ըստ ՌԱՀՀԿ-ից ստացված հաղորդագրության, «Սփյուռքի ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացների եւ պետական շինարարության վրա» թեմայով առաջին պարապմունքը վարել է ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը: Դասախոսությունն անցել է ունկնդիրների ակտիվության եւ շահագրգիռ մասնակցության պայմաններում: Հիշեցնենք, որ արդեն երկրորդ տարին ՌԱՀՀԿ-ում գործող Երիտասարդական դպրոցը սկսնակ քաղաքագետներին ու փորձագետ-վերլուծաբաններին օգնում է խորը յուրացնելու քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները: Սեմինար-դասընթացները շարունակվելու են մինչեւ սույն թվականի հունիսի 15-ը` շաբաթական պարբերականությամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play