Երևանյան ակցիաներից բերման ենթարկված 284 անձանցից 273–ն արդեն ազատ են արձակվել. ՆԳՆ


Երևանյան ակցիաներից բերման ենթարկված 284 անձանցից 273–ն արդեն ազատ են արձակվել. ՆԳՆ

  • 27-05-2024 15:39:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik․Բոլորը բերման էին ենթարկվել վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով։
 
 Ժամը 14։00–ի դրությամբ Երևանում անհնազանդության ակցիաների 284 մասնակից է բերվել ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Նույն ժամի դրությամբ 273 անձ արդեն ազատ են արձակվել։
 
«Բոլորը բերման էին ենթարկվել վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով»,–հայտնեցին ՆԳՆ–ից։
 
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել էին մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Անհնազանդության ակցիայի մասնակիցներին բերման էին ենթարկում կարմիրբերետավորները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը