Ջեֆրի Ռոբերտսոն. 1915 թվականի հայերի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը համապատասխանում է ցեղասպանություն նկարագրությանը


Ջեֆրի Ռոբերտսոն. 1915 թվականի հայերի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը համապատասխանում է ցեղասպանություն նկարագրությանը

  • 21-04-2012 17:22:27   | Հայաստան  |  Քաղաքական
Ապրիլի 23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) կհյուրընկալի մարդու իրավունքների պաշպանության ոլորտում միջազգային իրավագետ Ջեֆրի Ռոբերտսոնին: Ըստ Հայաստանի ամերիկյան համալսարանի հաղորդագրության, իր այցի ընթացքում Ռոբերտսոնը հանդես կգա «Իրավական հայացք ցեղասպանությանը. ինչպես են գլոբալ տեղեկատվությունը եւ թափանցիկությունը իրավասություններ տալիս օրենքին համընդհանուր արդարությանը հետամուտ լինելու հարցում» խորագրով միջոցառմանը՝ «Ինչու են Հայոց ցեղասպանությունը հերքողները սխալվում» դասախոսությամբ : Դասախոսությունը «Լույս հիմնադրամի» հետ համատեղ կազմակերպվող «Բացեք Ձեր միտքը» խորագրով դասախոսությունների շարքից թվով երրորդն է: Դրան կհետեւի բանավեճ, որը կվարի ՀԱՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի դեկան Թոմաս Սամուելյանը: Քննարկումների ընթացքում Ռոբերտոսնին կմիանան նաեւ Հայաստանի Հանրապետության Արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը եւ Հայաստանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:: Կեսօրին Ռոբերտսոնը թանգարանում Հայկ Դեմոյանի հետ համատեղ մամլո ասուլիս կհրավիրի: Դեմոյանը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ կատարած իրավական վերլուծության համար Ջեֆրի Ռոբերտսոնին կպարգեւատրի «Ֆրիտյոֆ Նանսենի» պատվո շքանշանով: Այնուհետեւ Դեմոյանը թ Ռոբերտսոնի եւ ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանի հետ թանգարանում էքսկուրս կկատարի, ինչից հետո նրանք ծաղկեպսակ կդնեն Ցեղասպանության հուշահամալիրում: Ռոբերտսոնը «Մարդկության դեմ հանցագործություններ. պայքար համընդհանուր արդարության համար» գրքի հեղինակն է, գրքում վերլուծվում է մարդու իրավունքների միջազգային նորմերի կիրառումն ու զարգացումը եւ սկսվում է Հիտլերի՝ Հայոց ցեղասպանությունը մոռացված իրողություն որակող մեջբերմամբ: 2008 թվականին Լոնդոնում Հայկական կենտրոնը դիմել է Ռոբերտսոնի ծառայությանը ՝ պարզաբանելու՝ արդյոք թուրքերի կողմից իրականացված 1915 թվականի հայերի տեղահանումներն ու ջարդերը միջազգային օրենքի չափանիշներով կարող են որակվել որպես ցեղասպանություն: Միացյալ Թագավորությունը, ինչպես Միացյալ Նահանգները, դեռեւս հրաժարվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հաշվի առնելով ջարդերի եւ կոտորածների մեծածավալ ապացույցները եւ 1948 թվականին Միացյալ ազգերի ՝ Ցեղասպանության մասին կոնվենցիայի հետ դրա անմիջական առնչությունը, Ռոբերտսոնը եզրակացրել է. «Իմ կարծիքով, երբ օրենքը համադրվում է փաստերի հետ, դա անխուսափելի եզրահանգման է բերում, որ 1915 թվականի հայերի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը համապատասխանում է ցեղասպանություն նկարագրությանը»: Հիմնվելով Ազատության մասին օրենքով ձեռքբերված կառավարական գաղտնի քաղաքականության փաստաթղթերի եւ հուշագրերի վրա , Ռոբերտսոնը հայտարարել է, որ Բրիտանական կառավարության՝ «ապացույցները միանշանակ չեն համոզում եղելությունը ցեղասպանություն որակելու համար» պնդումը կեղծ է: Ըստ Ռոբերտսոնի, կառավարությունը երբեք նմանատիպ որակում չէր իրականացրել: Իր «Եղե՞լ է արդյոք Հայոց ցեղասպանություն» 41 էջանոց զեկույցում Ռոբերտսոնը պնդում է, որ Արտաքին գործերի եւ համագործակցության հարցերով զբաղվող գրասենյակի (ԱԳՀՀԶԳ)՝ կառավարության նախարարներին տրված խորհուրդը «նպատակ ուներ մոլորեցնել խորհրդարանին՝ ստիպելով հավատալ, որ իրականացվել է ապացույցների գնահատում եւ դատողություն՝ հիմնված այդ ապացույցների վրա»: «Խորհրդարանը»,- հայտարարել է նա, - « պարբերաբար ապատեղեկացվել է»: Ռոբերտսոնը մեղադրել է ԱԳՀՀԶԳ -ին «Ցեղասպանության ժխտման»-ը ներգրավվելու մեջ, քանի որ «Հայոց ցեղասպանության ճանաչումը հարված կհասցնի Թուրքիայի հետ հարաբերություններին՝ առանց բրիտանական որեւէ տնտեսական կամ դիվանագիտական շահերի հատուցման առավելության»: Ռոբերտսոնի մեջբերած 1999 թվականի ապրիլի ԱԳՀՀԶԳ –ի հուշագրում նշվում է. «Հաշվի առնելով Թուրքիայի հետ ունեցած մեր հարաբերությունների կարեւորությունը (քաղաքական, ռազմավարական եւ առեւտրային) եւ այն փաստը, որ Միացյալ Թագավորությունը ոչինչ չի շահի՝ ցեղասպանություն փաստը ընդունելով,... ներկայիս ռազմավարությունը միակ ընդունելի տարբերակն է»: Փաստաթղթի հեղինակը ընդունում է, որ այդ քաղաքականությունը կառավարությանը «էթիկայի տեսակետից խիստ քննադատական կարգավիճակում է թողնում» : Ռոբերտսոնը հաստատում է, որ այդ իրադարձությունների բրիտանական կառավարության ներկայիս որակումը որպես ոչ ավել, քան «ողբերգություն», կապշեցներ «Նորին Մեծության կառավարության» առաջնորդներին 1915 թվականին եւ հետպատերազմյան խաղաղության համաժողովների ժամանակ, որոնք դրանք դիտարկում էին որպես «հիմնարար հանցագործություն, այլ ոչ՝ ողբերգություն»: Ռոբերթսոնը Սիերա Լեոնեի Միացյալ ազգերի պատերազմական հանցանքների դատարանի առաջին նախագահն է եղել եւ «Ամնեստի Ինթերնեյշնլի» (Amnesty International) կազմակերպության անունից մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանության բազմաթիվ առաքելությունների : Որպես Լոնդոնում Դոթի Սթրիթ Պալատների հիմնադիր եւ ղեկավար, Ռոբերտսոնը ներկա է գտնվել միջազգային տարբեր ատյաններում տեղի ունեցող դատական լսումներում, այդ թվում նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի լսումներում: 2008 թվականինԳլխավոր քարտուղարի կողմից նա նշանակվել է որպես Միավորված ազգերի Ներքին Արդարադատության խորհրդի անդամ: Շուրջ քսան տարի առաջ, Ռոբերտսոնը հաջողությամբ պաշտպանել է հեղինակ Սալման Ռուշդիին, երբ բրիտանական մահմեդականները հայց էին ներկայացրել նրա դեմ, որում արձանագրվում էին «Սատանայական քառյակի» տպագրությունից հետո տեղի տված վիրավորական զրպարտությունները: Ռոբերտսոնը թաքցրել է նաեւ Ռուշդիին իր տանը այն բանից հետո, երբ Իրանի նախագահ Այաթոլլահ Խոմեյնին Ռուշդիի սպանության կոչ էր արել: Այսօր Ռոբերտսոնը, ունենալով Բրիտանիայի եւ Ավստրալիայի երկքաղաքացիություն, ներկայացնում է եւ՜ ականավոր, եւ՜ վիճահարուցային հայցվորի. այժմ նա հանդիսանում է Վիկիլիկսի գլխավոր խմբագիր ավստրալացի Ջուլիան Ասանժի գլխավոր խորհրդատուն: Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, ոչ կրոնական անկախ համալսարան է՝ տեղակայված Երեւանում՝ Հայաստանում: Հինմնադրվելով 1991 թվականին՝ ՀԱՀ-ն հանդիսանում է Կալիֆորնիայի համալսարանի մասնաճյուղը եւ այն հավատարմագրված է Դպրոցների եւ քոլեջների արեւմտյան ասոցիացիայի կողմից: Ուսուցման, հետազոտության եւ հանրային ծառայությունների միջոցով ՀԱՀ-ն ծառայում է Հայսատանին եւ տարածաշրջանին՝ մատակարարելով բարձրորակ կրթություն յոթ տարբեր խոշոր բնագավառներում՝ խրախուսելով քաղաքացիական ներգավվածություն եւ խթանելով ժողովրդավարական արժեքներ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play