Վարչապետն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի շուկաների զարգացման գծով գլխավոր մենեջերին


Վարչապետն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի շուկաների զարգացման գծով գլխավոր մենեջերին

  • 28-04-2012 16:35:16   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի շուկաների զարգացման գծով գլխավոր մենեջեր Վերոնիկա Պրիկրիլովային: Զրուցակիները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձել էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմանը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը: Այս համատեքստում, վարչապետ Սարգսյանը կարեւորել է միջազգային փորձի ուսումնասիրումը: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, տիկին Պրիկրիլովան շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ մեր երկրում «Մայքրոսոֆթ»-ի կողմից իրականացվող ծրագրերին աջակցություն ցուցաբարելու համար եւ պատրաստակամություն հայտնել՝ կիսվել էլեկտրոնային կառավարման համակարգում «Մայքրոսոֆթ»-ի ունեցած փորձով:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play