Շաբաթական ամփոփ տվյալներն ըստ Կենտրոնական բանկի


Շաբաթական ամփոփ տվյալներն ըստ Կենտրոնական բանկի

  • 28-04-2012 19:37:23   | Հայաստան  |  Ֆինանսներ

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության, ապրիլի 23-ից 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետեւյալ գործարքները. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 83 մլն 877 հազար 349 ԱՄՆ դոլար` 391.84 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 101 մլն 109 հազար 573 ԱՄՆ դոլար` 392.84 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 13 մլն 235, հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 392.86 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1 մլն 700 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 392.65 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8 մլն 70 հազար 982 եվրո` 515.97 դրամ 1 եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 8 մլն 537 հազար 452 եվրո` 519.36 դրամ 1 եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում եւ միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարքներ չեն իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 615 մլն 232 հազար 119 ՌԴ ռուբլի` 13.23 դրամ 1 ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 73 մլն 90 հազար 327 ՌԴ ռուբլի` 13.42 դրամ 1 ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում եւ միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարքներ չեն իրականացվել: Ապրիլի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերինը՝ 43 մլն ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Ֆինանսներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play