Լույս է տեսել Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված «Ազդակ բացառիկ»-ի ապրիլյան թողարկումը


Լույս է տեսել Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված «Ազդակ բացառիկ»-ի ապրիլյան թողարկումը

  • 30-04-2012 11:53:38   | Լիբանան  |  Նոր գրքեր

Լույս է տեսել Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի եւ Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի համատեղ պատրաստած «Ազդակ բացառիկ» հոդվածների ժողովածուն՝ նվիրված Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին: «Ազդակ բացառիկ»-ում տեղ են գտել նաեւ ՀՑԹԻ գիտաշխատողներ՝ պ.գ.թ Սուրեն Մանուկյանի «Հայոց ցեղասպանությունը ռուս զինվորի աչքերով», պ.գ.թ. Արամ Միրզոյանի «Ֆրիտյոֆ Նանսենի գործունեությունը հայ գաղթականներին Խորհրդային Հայաստան հայրենադարձելու ուղղությամբ», պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանի «Զմյուռնիայի տարագիրների զանգվածային վերաբնակեցումը Հունաստանում», պ.գ.թ. Նարինե Մարգարյանի «Հայ տարագիրների ինտեգրումը Սիրիայի սոցիալ-տնտեսական կյանքում Հայոց ցեղասպանությունից հետո (1915-1925թթ.)», պ.գ.թ. Գեւորգ Վարդանյանի «Օսմանյան տիրապետության դեմ հայ-հունական հանագործակցության փորձերը» եւ ՀՑԹԻ հայցորդ Հասմիկ Գրիգորյանի «Մշակութային մոդելները որպես ամբոխի վարքի կազմակերպման ազդակներ Հայոց ցեղասպանության համատեքստում» հոդվածները:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play