Ավարտվեց ձյուդոյի միջազգային մրցաշարը 1997-99թթ ծնված պատանիների միջև


Ավարտվեց ձյուդոյի միջազգային մրցաշարը 1997-99թթ ծնված պատանիների միջև

  • 03-05-2012 13:23:46   | Հայաստան  |  Սպորտ

Մայիսի1-3-ը Վրաստանի Լագոդոխի քաղաքում տեղի ունեցավ ձյուդոյի միջազգային մրցաշար 1997-99թթ ծնված պատանիների միջեւ: Մրցաշարին մասնակցում էին Վրաստանի բոլոր ուժեղագույն ակումբները, Ադրբեջանի թիմը, իսկ Հայաստանը ներկայացնում էին Երեւանից ՍՁՕՊՄԴ, ԵՕՀՄՔ, Աբովյանի Գ.Ծառուկյանի անվան մարզադպրոցի, Հրազդանի, Չարենցավանի եւ Գյումրիի ԳՕՀՄՔ եւ ԳՀՄՄ մարզադպրոցի սաները: Մրցաշարին գերազանց մասնակցեց Չարենցավանը ներկայացնող Շավարշ Սահակյանը +66կգ, որը հաղթելով բոլոր գոտեմարտերում դարձավ մրցումների հաղթող: Ընդհանուր առմամբ մեր թիմը մասնակցեց բավականին լավ եւ նվաճեց մեկ ոսկի, երկու արծաթե եւ չորս բրոնզե մեդալներ: Մրցանակակիրներն են. 1.ՍԱՀԱԿՅԱՆ ՇԱՎԱՐՇ +66ԿԳ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ 1 ՏԵՂ 2.ՇԱՏՎԵՐՅԱՆ ՆԱՐԵԿ 66ԿԳ ԱԲՈՎՅԱՆ 2 ՏԵՂ 3.ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ 60ԿԳ ԳՀՄՄ 2 ՏԵՂ 4.ԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ 55ԿԳ ՍՁՕՄՊԴ 3 ՏԵՂ 5.ԲԱՐՍԵՂՅԱՆ ՖԵԼԻՔՍ 46ԿԳ ԵՕՀՄՔ 3 ՏԵՂ 6.ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԱՐՄԱՆ 42ԿԳ ՍՁՕՄՊԴ 3 ՏԵՂ 7.ՄԿՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ 30ԿԳ ԳՀՄՄ 3 ՏԵՂ
Նոյյան տապան  -   Սպորտ