Orange-ն ամփոփեց UEFA EURO 2012TM SMS խաղի արդյունքները


Orange-ն ամփոփեց UEFA EURO 2012TM SMS խաղի արդյունքները

  • 04-05-2012 17:03:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 4-ին Orange-ն ամփոփեց UEFA EURO 2012TM SMS խաղի արդյունքները: Ընկերության գլխավոր խանութում մրցույթի արդյունքներով առաջինից վեցերորդ տեղերը գրաված մասնակիցներն այսօր ստացան իրենց մրցանակները: Գլխավոր մրցանակն է Վարշավայի ուղեգիր 2 անձի համար` ներառյալ ճամփորդությունը եւ հյուրընկալությունը Լեհաստանի մայրաքաղաքում: Երկրորդից վեցերորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան Sony Ericsson Live with Walkman սմարթֆոններ, իսկ առաջին 50 տեղերը գրավող բոլոր մասնակիցները` ֆուտբոլային նվերներով պայուսակ` UEFA EURO 2012TM-ի պաշտոնական Tango 12 գնդակը եւ բրենդավորված պարագաներ: Հիշեցնենք, որ SMS-խաղը տեղի է ունեցել ապրիլի 5-ից 30-ը, որի ընթացքում Orange-ի բաժանորդները կարող էին պատասխանել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը եւ առհասարակ ֆուտբոլին վերաբերող հարցերին, հավաքել միավորներ ճիշտ պատասխանների համար եւ դառնալ խաղի հաղթողը: Մրցույթին ընդանուր հաշվով մասնակցել է 5014 բաժանորդ, իսկ առաջին տեղը գրաված մասնակիցը ճիշտ է պատասխանել 600 հարցերից բոլորին: Orange-ը հպարտ է EURO 2012™-ը հովանավորելու համար: EURO 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված եւ հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը: Սա Orange-ի կողմից երբեւիցե հովանավորված առաջին համաեվրոպական սպորտային իրադարձությունն է: Այս սպորտային նախաձեռնության բոլոր առավելություններից կօգտվեն Orange-ի բաժանորդները Հայաստանում, ինչպես Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Սլովակիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում եւ Շվեյցարիայում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն