Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի մասին ֆիլմ է ցուցադրվել


Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի մասին ֆիլմ է ցուցադրվել

  • 16-07-2010 21:00:05   | Ֆրանսիա  |  Մշակույթ
ՓԱՐԻԶ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության համաձայն, հուլիսի 14-ին Arte ֆրանս-գերմանական մշակութային հեռուստաալիքը Լեռնային Ղարաբաղի մասին 42 րոպե տեւողությամբ ֆիլմ է ցուցադրել, որը հանդիսանում է «Աշխարհի լեռները» խորագրով ֆիլմաշարի մասերից մեկը: Ֆիլմի ռեժիսորն է Ժան-Մարի Բարրերը: Ֆիլմի ցուցադրումից 7 օր հետո այն ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներով հնարավոր է դիտել նաեւ Arte հեռուստաալիքի կայքէջում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play