Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է ԼՂՀ փրկարար ծառայությանը դրոշի հանձնման հանդիսավոր արարողությանը


Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է ԼՂՀ փրկարար ծառայությանը դրոշի հանձնման հանդիսավոր արարողությանը

  • 07-05-2012 14:54:12   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում մասնակցել է ԼՂՀ փրկարար ծառայությանը դրոշի հանձնման հանդիսավոր արարողությանը: Նախագահը կարեւորել է այդ իրադարձությունը՝ այն համարելով յուրատեսակ մի պատգամ, որն իր մեջ կրում է չափազանց մեծ պատասխանատվություն, պարտքի զգացում եւ աշխատանքին անմնացորդ նվիրվածություն: Երկրի ղեկավարը շնորհավորել է կառույցի աշխատակիցներին եւ նշել, որ փրկարար ծառայությունը համարվում է մեր հանրապետության գլխավոր օղակներից մեկը, որի գործառույթները բավականին լայն են եւ պահանջված երկրի ու ժողովրդի համար: Արարողությանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play