Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին


Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին

  • 07-05-2012 21:09:12   |   |  Քաղաքական
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Օլանդ, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ֆրանսիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր անմիջական ղեկավարությամբ Ֆրանսիայի եղբայրական ժողովուրդը հաջողությամբ կլուծի հանրապետության առջեւ ծառացած խնդիրները եւ կարձանագրի առաջընթաց տնտեսության բոլոր բնագավառներում: Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի Հանրապետության` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի հավասարակշռված դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ինչը մեծապես նպաստում է ողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության պահպանմանն ու ամրապնդմանը: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում հաջողություններ երկրի նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play