Բակո Սահակյանը այցելել է ԼՂՀ ՊՆ բանակի մարտական ուղին ու առօրյան պատկերող լուսանկարների եւ սպառազինության ցուցահանդես


Բակո Սահակյանը այցելել է ԼՂՀ ՊՆ բանակի մարտական ուղին ու առօրյան պատկերող լուսանկարների եւ սպառազինության ցուցահանդես

  • 10-05-2012 11:56:57   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին Ստեփանակերտ քաղաքում այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական ուղին ու առօրյան պատկերող լուսանկարների եւ սպառազինության ցուցահանդես: Այնուհետեւ նախագահները ներկա են գտնվել Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված տոնական համերգին: Միջոցառումներին մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play