Մայիսի 11-ից «Կաթնաղբյուր 4-Երևան» ջրատարի ջուրը կհոսի 5-րդ զանգված անարգել և անկորուստ


Մայիսի 11-ից «Կաթնաղբյուր 4-Երևան» ջրատարի ջուրը կհոսի 5-րդ զանգված անարգել և անկորուստ

  • 10-05-2012 17:24:28   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայիսի 10-ը շինարարական աշխատանքների առումով “բերքառատ” էր “Երեւան Ջուր” ՓԲԸ համար: Մասնավորապես, Նոր Նորքի 5-րդ զանգվածին հարակից տրանսպորտային հանգույցում ընկերության “Հյուսիս” շահագործման տեղամասի աշխատակիցները վերակառուցում էին ջրաբաշխիչ դիտահորը: Ինչպես նշեց տեղամասի գլխավոր ճարտարագետ Սպարտակ Մկրտչյանը, այստեղ վթարված փականները թե չէին գործում եւ թե ջրի զգալի կորստի էին հանգեցնում: Իսկ ամենակարեւորը` նման դիտահորի կարիք այլեւս չկար: Նոր Նորքի 4-րդ զանգվածը, որը նախկինում այստեղից էր ջուր ստանում, ներկայումս ապահովված է այլընտրանքային խողովակաշարով, իսկ 5-րդ զանգվածի ջրամատակարարմանը նշված փականները միայն խանգարում են: Այդ իսկ պատճառով որոշում էր ընդունվել ապամոնտաժել ջրաբաշխիչ դիտահորը: Արդեն մայիսի 11-ից “Կաթնաղբյուր 4-Երեւան” ջրատարի ջուրը կհոսի 5-րդ զանգված անարգել եւ անկորուստ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play