ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները հուլիսի 2-ին կայցելեն Ղարաբաղ


ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները հուլիսի 2-ին կայցելեն Ղարաբաղ

  • 01-07-2010 20:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 2-ին կայցելեն Լեռնային Ղարաբաղ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, օրվա առաջին կեսին նախատեսված է միջնորդների հանդիպումը Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հուլիսի 3-ին համանախագահները կլինեն Երեւանում, որտեղ հանդիպումներ կունենան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Նոյյան տապան  -   Քաղաքական