Հովիկ Մուսայելյան. Մենք նպաստում ենք արտագաղթի եւ ուղեղների արտահոսքի կասեցմանը


Հովիկ Մուսայելյան. Մենք նպաստում ենք արտագաղթի եւ ուղեղների արտահոսքի կասեցմանը

  • 14-05-2012 16:53:23   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Մայիսի14-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղի ունեցավ ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա ավանդական հանդիպումը մրցանակաբաշխության հավակնորդների հետ: Մրցանակաբաշխությունն անց է կացվում 2005թ. ապրիլի 28-ին ՀՀ նախագահի հավանությամբ Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջեւ ստորագրված տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի լավագույն ուսանողներին եւ աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւների շնորհման վերաբերյալ համաձայնագրի շրջանակում: Այս տարի ՀՊՃՀ-ում կազմակերպված հանդիպմանը մասնակցեցին մրցանակաբաշխությանը մասնակցող բուհերի՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի համապատասխան ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաեւ ՀՊՃՀ-ի Երեւանի ավագ դպրոցի, ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երեւանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» վարժարանի եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսանողներն ու աշակերտները: Մրցանակաբաշխությունն անց է կացվում է 8-րդ անգամ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ եւ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ: 2012թ. մրցանակաբաշխությունը կանցկացվի հուլիսին հետեւյալ անվանակարգերով՝ - Գլխավոր մրցանակ - Լավագույն ասպիրանտ (I եւII կարգեր) - Լավագույն մագիստրանտ (I եւII կարգեր) - Լավագույն բակալավր (I եւII կարգեր) - Լավագույն սփյուռքահայ մասնակից - Լավագույն ուսանողուհի - Լավագույն աշակերտ Մրցանակաբաշխության հաղթողները կպարգեւատրվեն հոկտեմբերի 1-ին: Յուրաքանչյուր հաղթող կստանա դիպլոմ, դրամական պարգեւ մինչեւ 1200 դոլարին համարժեք դրամ եւ ՏՏ ոլորտը խորհրդանշող հուշախորհրդանիշ: Անցած յոթ տարիների ընթացքում 201 ուսանող եւ աշակերտ արժանացել են այս պարգեւին: Մրցանակաբաշխության մասին ազդարարող հանդիպմանը ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը նշեց, որ ՀՀ նախագահի կողմից մրցանակաբաշխության հովանավորումը վկայում է, որ կարեւորվում է գերակա հայտարարված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագան: «Սինոփսիս Հայաստան»-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ միայն Հայաստանում անցկացվող մրցանակաբաշխությունը «իսկապես լուրջ թափ է հավաքել այս տարիների ընթացքում»: Ամենամեծ հաջողությունը, ըստ Հ.Մուսայելյանի, հաղթողների ակումբի ստեղծումն է: «Մենք բացահայտելով լավագույններին, կարողանում ենք նրանց ուղղորդել նաեւ տեխնոլոգիական ձեռներեցության ոլորտ»,- նշեց «Սինոփսիս Հայաստան»-ի գործադիր տնօրենը, հավելելով, որ մրցանակաբաշխության շրջանակներում ինտերակտիվ հարցազրույցների միջոցով բացահայտվում են հավակնորդների դատելու, Հայրենիքին նվիրված լինելու որակները: «Հարցերի միջոցով մենք կարողանում ենք նրանց քաղաքացիական դիրքորոշումն իմանալ եւ պարզել, որ նրանցից շատ-շատերը իրենց ապագան տեսնում են Հայրենիքում: Ես առավել քան համոզված եմ, որ մենք նպաստում ենք արտագաղթի եւ ուղեղների արտահոսքի կասեցմանը»,- ասաց Հ.Մուսայելյանը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play