Հայ և թուրք երիտասարդ ռեժիսորներ մասնակցեցին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի սեմինարին


Հայ և թուրք երիտասարդ ռեժիսորներ մասնակցեցին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի սեմինարին

  • 14-05-2012 17:43:01   |   |  Մշակույթ

Հայ եւ թուրք երիտասարդ ռեժիսորները հանդիպում են Ստամբուլում Երեւան, Հայաստան – Հայաստանից եւ Թուրքիայից տասը երիտասարդ ռեժիսորներ մասնակցեցին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի սեմինարին, որն անցկացվեց 2012 թ-ի ապրիլի 12-13-ը Ստամբուլում` Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Մասնակից հինգ ֆիլմերի նախագծերը ներկայացված 35 հայտերից մանրակրկտորեն ընտրվել էին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի ընտրական հանձնաժողովի կողմից: Երկօրյա սեմինարի ծրագիրը ներառում էր հայ եւ թուրք ռեժիսորների հանդիպումներ եւ նախագծերի ներկայացումներ` կազմակերպված Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի ժյուրիի համար: Դեւրիմ Ակկայայի եւ Ժոզեֆինա Մարգարյանի «Գյավուրի թոռները…Իմ ազգությամբ հայ պապիկը» վավերագրական ֆիլմը շահեց $10.000 մրցանակը: Այս կինոնախագիծը բացահայտում է Դեւրիմի պապիկի` Յուսուֆի ինքնությունը եւ դրա հետագա ազդեցությունը ընտանիքի հոգեբանության վրա: Յուսուֆի հայկական ծագումը եւ այն հանգամանքը, որ նա տասնամյակներ շարունակ ծածուկ է պահել այն, մեծապես ազդել է Դեւրիմի ներաշխարհի եւ նրա անձի ձեւավորման վրա: Ֆիլմի միջոցով Դեւրիմը փորձում է կապ հաստատել իր մենության զգացումի, ինչպես նաեւ պատկանելիության բացակայության եւ իր պապի քողարկած ինքնության միջեւ: Նախագծի պրոդյուսեր Ժոզեֆինա Մարգարյանի արմատները Ստամբուլից են, որտեղից նրա նախնիները ավելի ուշ տեղափոխվել են Աթենք: Արդյունքում, նա կիսում է պատկանելիության պակասի զգացողությունը, որն ի սկզբանե մղել է նրան դեպի ծրագիրը: «Գրանցման նավահանգիստ» ֆիլմի հեղինակ Հելեն Քուրքճյանը շահեց ժյուրիի հատուկ մրցանակը: Այս կինոնախագիծն անդրադառնում է նմանատիպ մի թեմայի, որում այժմ Գերմանիայում բնակվող Հելենի հայրը Հելենի հետ ուղեւորվում է Միջին Արեւելք` իր արմատները բացահայտելու համար: Ինչպես տեղեկացնում է ԵՀՀ Հանրային կապերի համակարգող Իզաբելլա Զարացյանը, ժյուրիի կազմում էին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, հայտնի թուրք ռեժիսոր Եշիմ Ուստաողլուն, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, «Աժանս 21» պրոդյուսերական ընկերության տնօրեն Նուրդան Արկան եւ Սարայեւոյի կինոփառատոնի մրցույթի համակարգող էլմա Թաթարագիչը: Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը ծնվել է Անադոլու Քյուլթուրի եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջեւ համագործակցության արդյունքում 2008 թ-ին` նպատակ ունենալով ստեղծել ընդհանուր ցանց, որի միջոցով երկու երկրների կինոռեժիսորները կկարողանան համագործակցել եւ միասին ֆիլմեր ստեղծել: Իր ստեղծումից ի վեր ՀԹԿՊ-ն աջակցել է 11 ֆիլմերի ստեղծմանը կինոռեժիսորների կողմից եւ´ Հայաստանից, եւ´ Թուրքիայից: Վերջին երկու տարիների ընթացքում ՀԹԿՊ-ին աջակցել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը ծրագիրը, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Երեւանի մամուլի ակումբի եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության, ինչպես նաեւ Թուրքիայում գտնվող մի շարք գործընկերների կողմից: Երեք սեմինարներ են անցկացվել Ստամբուլի միջազգային կինոփառատոնի եւ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում (երկուսը Ստամբուլում եւ մեկը Երեւանում) երկու երկրներից շուրջ 30 կինոռեժիսորների համար: Երկու ֆիլմեր`Լուսին Դինքի եւ Սոներ Ալպերի «Բիթլիսից Ամերիկա», ինպես նաեւ Ադրինե Գրիգորյանի եւ Վահե Օհանյանի «Հետ դեպի Գյուրյուն» ֆիլմերը գտնվում են ավարտական փուլում. եւս երկու ֆիլմ կթողարկվի 2013թ-ին: *** ԱՄՆ ՄԶԳ-ն եւ կոնսորցիումի անդամներն աջակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը՝ խթանելով քաղաքացիական հասարակության համագործակցությունը, հիմնելով գործարարների եւ պրոֆեսիոնալների ցանցեր եւ զարգացնելով եղած համագործակցության օրինակները, ինչպես նաեւ սատարելով երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ձեւավորմանը եւ խորացմանը, տարածաշրջանում խաղաղության եւ տնտեսական ինտեգրման հասնելու նպատակով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play