Հայաստանում բացվեցին գյուղական կանանց խորհուրդների երկու նոր գրասենյակներ


Հայաստանում բացվեցին գյուղական կանանց խորհուրդների երկու նոր գրասենյակներ

  • 14-05-2012 19:58:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սայիսի 8-ին տեղի է ունեցել Կանանց գյուղական խորհուրդների երկու նոր գրասենյակների բացման արարողությունը Շնող եւ Թեղուտ համայնքներում` CENN, Green Lane կազմակերպությունների, համայնքների ղեկավարների եւ կանանց խմբերի մասնակցությամբ: Գրասենյակների վերանորոգումն իրականացրել են համայնքների վարչակազմերը: Գրասենյակներին տրամադրված սարքավորումները (համակարգիչ, պատճենահանման սարք, սկաներ, ֆոտոապարատ) շատ ավելի կհեշտացնեն կանանց խմբերի աշխատանքը եւ կակտիվացնեն ցանցային աշխատանքը: Նոր բացված գրասենյակները կծառայեն որպես գյուղերում առկա խնդիրների քննարկման վայր Գյուղական կանանց խորհուրդների եւ տեղի բնակչության համար: Միջոցառումը կայացել է «Բնական ռեսուրսների կառավարման գործում գյուղի կանանց հզորացումը եւ ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում ապահովել կայուն զարգացում ռեսուրսների արդյունավետ կառավարման, գենդերային հավասարության, թափանցիկության եւ մասնակցային մոտեցման միջոցով` տեղական, ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play