Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա ստեղծագործական հավաք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում


Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա ստեղծագործական հավաք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

  • 16-05-2012 15:56:35   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

2012թ. մայիսի 17-20-ը ՀՀ ԿԳՆ պատվերով Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվում է հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան հավաքը: Այն արդեն 7-րդն է. առաջին հավաքը կրթահամալիրում տեղի է ունեցել 2006թ.: Հավաքը ներկայացնում է կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի կազմակերպումը: Այն ծրագրի արդյունքների հրապարակման, ուսումնական կարողությունների-հմտությունների դրսեւորման ստուգատես է: Հավաքին մասնակցում են «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» կրթական ծրագրերի հեղինակներն ու շահառուները` դաստիարակներ, ուսուցիչներ, մասնագետներ, սովորողներ, ծնողներ, կրթական ոլորտի ղեկավարներ, կրթական ծրագրերով հետաքրքրվողներ, համակիրներ, լրագրողներ: Հավաքը 3 օրերի ծրագրով կազմակերպում է պարապմունքներ, ակումբներ, հաշվետվություններ, ուսուցիչների անընդհատ կրթության սեմինարներ:Օրերն օպերատիվ եւ հանգամանալից լուսաբանվում է mskh.am-ում, որտեղ եւ կազմակերպվում են օրվա եւ հավաքի ամփոփման աշխատանքները` որպես առցանց քննարկում: Հավաքի նյութերը հրապարակվում են «Դպիր» էլեկտրոնային մանկավարժական ամսագրի հատուկ համարներում:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play