Ամբողջացվում է կուտակային կենսաթոշակի ենթաօրենսդրական դաշտը


Ամբողջացվում է կուտակային կենսաթոշակի ենթաօրենսդրական դաշտը

  • 17-05-2012 18:45:55   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայիսի 17-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարին մեկ անգամ անվճար մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը ներկայացնելու ձեւը, բովանդակությունը եւ կարգը։ Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, սույն իրավական ակտի ընդունումը բխում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջից եւ միտված է պարտադիր եւ կամավոր կուտակային բաղադրիչների աշխատելու համար անհրաժեշտ ենթաօրենսդրական դաշտի ամբողջացմանը։ «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2012 թ. հունվարի 1-ից, սահմանում է ընդերքն օգտագործման տրամադրելու նոր պահանջներ։ Այդ ոլորտի իրավական դաշտի կարգավորման նպատակով կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել ընդերքի օգտագործմանը վերաբերող իր նախկին վեց որոշումները եւ հավանություն տվել ՀՀ Նախագահի` նույն ոլորտին առնչվող նախկին որոշումներից մեկն ուժը կորցրած ճանաչելու հրամանագրի նախագծին։ ՀՀ կառավարությունը թույլատրել է «Ընդերքաբան» ԲԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում գտնվող երկրաբանական բազայի շենք-շինությունները մասնակի հատուցմամբ օտարել ՀՀ ԿԱ ոստիկանությանը` դրանով իսկ բարելավելով ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանման շենքային պայմանները։ Գործադիրը «Երեւանի Ա. Գրիբոյեդովի անվան N41 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին թույլատրել է Մյասնիկյան պողոտայում գտնվող իր շենքի տարածքի մի մասը 20 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Վարդանանք» կրթահամալիր» ՍՊԸ-ին, որի տարրական դասարաններում կազմակերպվում են եռալեզու հետաքրքիր ու բովանդակալից դասեր ու միջոցառումներ։ Կրթահամալիրն ունի նաեւ մարզական եւ գեղարվեստական ինքնագործունեության խմբակներ։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play