Բրոնիսլավ Կոմորովսկին կարեւորել է լեհաստանաբնակ հայերի<br /> դերակատարումը երկրի զարգացման գործում<br />


Բրոնիսլավ Կոմորովսկին կարեւորել է լեհաստանաբնակ հայերի
դերակատարումը երկրի զարգացման գործում

  • 21-06-2010 20:58:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 21-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Զվարթնոց» օդանավակայանում հանդիպում է ունեցել տարանցիկ այցելությամբ Հայաստան ժամանած Լեհաստանի Սեյմի նախագահ, նախագահի պաշտոնակատար Բրոնիսլավ Կոմորովսկու հետ: Հանդիպմանը քննարկվել են հայ-լեհական երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը առնչվող մի շարք հարցեր: Բ.Կոմորովսկին կարեւորել է լեհաստանաբնակ հայերի դերակատարումը Լեհաստանի զարգացման, ինչպես նաեւ` երկու պետությունների միջեւ համագործակցության խթանման գործում: Է.Նալբանդյանն ու Բ.Կոմորովսկին մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play