Orange-ը հայտարարում է գանձի որոնման նոր խաղ-մրցույթի մասին


Orange-ը հայտարարում է գանձի որոնման նոր խաղ-մրցույթի մասին

  • 18-05-2012 16:52:10   | Հայաստան  |  Հասարակություն

Մայիսի 18-ին Orange-ը հայտարարում է գանձի որոնման նոր խաղ-մրցույթի մասին, որն այս շաբաթ օրը` մայիսի 19-ին, ֆուտբոլասերներին դուրս կբերի Երեւանի փողոցներ` հնարավորություն ընձեռելով ստանալ ՈՒԵՖԱ EURO 2012 tm-ի Իտալիա-Իսպանիա հանդիպմանը ներկա գտնվելու տոմսեր: Խաղ-մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է օգտվեն Orange Ֆուտբոլասերների Գավաթի պաշտոնական ծրագրային հավելվածից (application), ինչպես նաեւ կիրառեն Երեւանի մասին իրենց գիտելիքները եւ խնդիրներ լուծելու իրենց հմտությունները, որպեսզի կարողանան գտնել ՈՒԵՖԱ EURO 2012™-ի Adidas Tango12 պաշտոնական խաղագնդակը, որը մայիսի 19-ից հետո կմենկնի Լեհաստան եւ ս.թ. հունիսի 10-ին կօգտագործվի Գդանսկում կայանալիք Իտալիա-Իսպանիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Գնդակը գտնելու դեպքում հաջողակ մասնակիցներից միայն մեկին Orange-ի կողմից կհանձնվի երկու տոմս, որը վերջինիս կընձեռի ՈՒԵՖԱ EURO 2012 tm ֆուտբոլային առաջնության ամենահետաքրքիր հանդիպումներից մեկին ներկա գտնվելու բացառիկ հնարավորություն: Իսկ նա, ով գնդակը կգտնի առաջինը, Օրանժ Արմենիայի կողմից կստանա ֆուտբոլային նվերներ` շապիկ, գլխարկ եւ UEFA EURO 2012TM-ի պաշտոնական գնդակ Tango12-ի պատճենը: «Գտիր գնդակը» խաղ-մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է. ? Ներբեռնել ծրագրային հավելվածը. Orange Ֆուտբոլասերների Գավաթի պաշտոնական ծրագրային հավելվածը ներբեռնելուն պես ֆուտբոլասերները կստանան հաղորդագրություն, որով նրանց կտեղեկացվի, որ մրցույթն արդեն սկսված է եւ նրանք կարող են մասնակցել խաղին. ? Փնտրել եւ գտնել գնդակը. օգտվելով իրենց սմարթֆոններին հատուկ աշխարհագրական դիրքի որոշման հնարավորությունից` խաղի ընթացքում ֆուտբոլասերները կստանան հուշումներ այն մասին, թե ինչ հեռավորության վրա են գտնվում թաքնված գնդակից. ? Օգտագործել տեղանքի վերաբերյալ իրենց գիտելիքները. հուշումները ճիշտ կռահելու համար խաղի մասնակիցները ստիպված կլինեն կիրառել Երեւանի վերաբերյալ իրենց գիտելիքները, որոնց միջոցով կկարողանան գտնել թաքնված գնդակը: Ծրագրային հավելվածում առկա քարտեզը նաեւ ցույց կտա, թե տվյալ մասնակցի` գնդակի նկատմամբ գտնվելու դիրքի համեմատությամբ, ինչ դիրքում են գտնվում խաղի մյուս մասնակիցները: Այսպիսով, խաղի ողջ ընթացքում մասնակիցները կկարողանան անմիջականորեն հետեւել մրցույթի ընթացքին. ? Կիսվել ընկերների հետ. գնդակը գտնելուն պես` մասնակիցները ծրագրային հավելվածի միջոցով պետք է վերբեռնեն գտնված խաղագնդակի հետ իրենց լուսանկարը: Հաջողակներն իրենց այս լուսանկարն այնուհետ կարող են վերաբեռնել այն սոցիալական կայքերում, որտեղից իրենք օգտվում են` կիսելով ՈՒԵՖԱ EURO 2012 tm-ի իրենց ֆուտբոլային ակնթարթը ընտանիքի անդամների, ընկերների եւ գործընկերների հետ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play