Արմեն Աշոտյան. «Հայ-չինական կրթահամալիրը մեծ հետաքրքրություն կառաջացնի ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանի այլ երկրներում»


Արմեն Աշոտյան. «Հայ-չինական կրթահամալիրը մեծ հետաքրքրություն կառաջացնի ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանի այլ երկրներում»

  • 18-05-2012 17:06:03   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Կրթական նախաձեռնություն «չինական հրաշքի» հեռանկարով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չան Չունին: Հանդիպման ընթացում քննարկվել են կրթության ոլորտում հայ-չինական համագործակցությանը առնչվող հարցեր: Մասնավորապես քննարկվել է Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ միջազգային ավագ դպրոց հիմնելու ծրագիրը: ՀՀ ԿԳ նախարարը չինական կողմին առաջարկել է մշակել նոր հուշագրի նախագիծ, որը նախադրյալ կհանդիսանա նախատեսվող ծրագրի գործնական փուլի մեկնարկի համար: Միաժամանակ Արմեն Աշոտյանն առաջարկել է քայլեր ձեռնարկել կրթական ծրագիր մշակելու ուղղությամբ: Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունն այս հարցում ակնկալում է չինացի մասնագետների աջակցությունը: Դեսպան Թիան Չան Չունն առաջարկն ընդունելի է համարել, ընդգծելով, որ 2010 թվականին Հայաստանի նախագահը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի ժամանակ ներկայացրած երկու երկրների կրթական համագործակցության ընդլայնմանը միտված առաջարկությունները որոշակիանում է ՀՀ ԿԳՆ-ի հետ համգործակցված աշխատանքի արդյունքում: Միաժամանակ դեսպանը նշել է, որ նախագծի իրականություն դառնալու դեպքում Հայաստանի չինարենի ուսուցմամբ միջազգային դպրոցը կլինի ձեւի եւ բովանդակության առումով բացառիկը նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում: ՀՀ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-չինական կրթահամալիրը մեծ հետաքրքրություն կառաջացնի ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանի այլ երկրներում: "Չինական հրաշքի մասին ողջ աշխարհն է հիացմունքով խոսում: Ես հույս ունեմ, որ մենք համատեղ ջանքերով կկարողանանք Հայաստանում ստեղծել փոքրիկ չինական հրաշք",- նշել է Արմեն Աշոտյանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ բարձրագույն կրթության ոլորտում հայ-չինական համատեղ ծրագրերին, կարեւորվել են ուսանողների շարժունության ու փոխանակման երկկողմ ծրագրերի ընդլայնումը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play