Տեղի ունեցավ «Իրավական տեղեկատու կանանց համար» գրքի շնորհանդեսը


Տեղի ունեցավ «Իրավական տեղեկատու կանանց համար» գրքի շնորհանդեսը

  • 18-05-2012 17:17:08   | Հայաստան  |  Նոր գրքեր
Մայիսի 18-ի՝ ժամը 15:00-ին, «Զանգակ գրատանը» տեղի ունեցավ «Ժողովրդավարության եւ իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության հրատարակած «Իրավական տեղեկատու կանանց համար» գրքի շնորհանդեսը: «Իրավական տեղեկատու կանանց համար» գիրքը հրատարակվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում: Իրավական տեղեկատուի հրատարակման նպատակն է ընթերցողին իրազեկել ընտանեկան, առողջապահական, սոցիալական, ժառանգման իրավունքին առնչվող հարցերին, ինչպես նաեւ բռնությանը եւ քրեական պատասխանատվությանը, ներպետական եւ միջազգային ատյաններում իրավունքի պաշտպանության խնդիրներին: Իրավունքների իրացման եւ պաշտպանության ոլորտում ցանկալի արդյունքի կարելի է հասնել միայն հետեւողական եւ գրագետ քայլերի դեպքում: Իրավական տեղեկատուն տալիս է իրավական քայլերի իրականացման ճանապարհը եւ պարզաբանում հնարավոր հետեւանքները: Իրավական ուղեցույցը ներկայացված է հնարավորինս մատչելի լեզվով՝ խուսափելով իրավական բարդ արտահայտություններից, անհրաժեշտության դեպքում նաեւ տրվել են իրավական հասկացությունների բացատրությունները: Ուղեցույցին կից կա էլեկտրոնային սկավառակ, որտեղ զետեղված են դիմումների եւ հայցադիմումների ձեւեր, ձեւաթղթերի օրինակներ, ինչպես նաեւ օրենքներ եւ կառավարության որոշումներ:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play