Օժանդակություն՝ ՀՀ կառավարության սննդամթեքրի անվտանգության ոլորտի զարգաման ռազմավարության իրականացմանը


Օժանդակություն՝ ՀՀ կառավարության սննդամթեքրի անվտանգության ոլորտի զարգաման ռազմավարության իրականացմանը

  • 21-05-2012 14:20:23   | Հայաստան  |  Տնտեսություն

ԵՄ խորհրդատվական խումբն օժանդակում է ՀՀ կառավարության սննդամթեքրի անվտանգության ոլորտի զարգաման ռազմավարության իրականացմանը: 2012թ. մայսի 21-ին ԵՄ խորհրդատվական խումբը ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ իրականացրեց սեմինար սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման ռազմավարության եւ դրանից բխող գործողությունների ծրագրի վերաբերյալ: Ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել են 2011թ-ի նոյեմբերի 17-ին: Սեմինարի նպատակներն են. ներկայացնել նոր հաստատված Սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը, հստակեցնել ԵՄ մոտեցումը սանիտարական եւ բուսասանիտարական ստանդարտներին եւ սննդի անվտանգությանը, վերլուծել նոր ռազմավարության ազդեցությունը սննդամթերքի արտադրության, սննդամթերքի վերամշակման, ներքին սպառման եւ երրորդ երկրներ, այդ թվում` ԵՄ արտահանման գործընթացի վրա: Սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը նախատեսում են համապատասխանեցնել Հայաստանի սննդամթերքի համակարգը ԵՄ համապատասխան օրենսդրական եւ ինստիտուցիոնալ պահանջներին: Ռազմավարության նպատակն է նվազագույնին հասցնել Հայաստանի ֆերմերային համայնքի, ինչպես նաեւ ագրոբիզնեսի ներկայացուցիչների վարչական բեռը` թարմացնելով գոյություն ունեցող կանոնակարգերը եւ հրաժարվելով հնացած ստանդարտներից: Սեմինարի ընթացքում մասնակիցները տեղեկացան սանիտարական եւ բուսասանիտարական ոլորտի վերջին օրենսդրական փոփոխությունների եւ սննդամթերքի անվտանգության վրա վերջիններիս ազդեցության մասին: Սննդամթերքի անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունները եւ միջոցառումները քննարկելու նպատակով սեմինարի մասնակիցները բաժանվեցին երեք խմբերի հետեւյալ խնդիրները քննարկելու եւ վերլուծելու համար` կենդանիների առողջություն եւ բարեկեցություն, ՀՀ օրենսդրության մոտարկում ԵՄ օրենսդրությանը, ինչպես նաեւ սննդամթերքի անվտանգության կանոնակարգում եւ հսկողություն: Ըստ ԵՄ Խորհրդատվական խմբի մամլո հաղորդագրության, սեմինարը տեղի ունեցավ Էրեբունի Պլազայի նիստերի դահլիճում: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ գյուղատնտեսության նախարար պարոն Սերգո Կարապետյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան: Սեմինարին մասնակցեցին կառավարության մի շարք պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների, սննդամթերքի արդյունաբերության եւ սննդամթերքի արտադրության եւ մատակարարման անվտանգության հինմական շահագրգիռ կողմերի ներկայացուցչիներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն