«Կենգուրու 2012»-ն ունի հինգ հաղթող


«Կենգուրու 2012»-ն ունի հինգ հաղթող

  • 21-05-2012 14:30:17   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի արդյունքների վերջնական ամփոփումից հետո պարզ դարձավ, որ «Կենգուրու 2012»-ում հաղթող է ճանաչվել հինգ աշակերտ. Աննա Գասպարյան 3-րդ դաս. Գեղարքունիքի մարզ Կարմիրգյուղի թիվ 1 միջն. դպրոց Սերյոժա Դանիելյան 3-րդ դաս. Շիրակի մարզ Գյումրու «Պրոգրես» համալսարանի հենակետային դպրոց-վարժարան Տիգրան Կարախանյան 4-րդ դաս. Լոռու մարզ Վանաձորի Վ. Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց Եվա Հունանյան 4-րդ դաս. Կոտայքի մարզ Պտղնիի միջն. դպրոց Էռնա Պետրոսյան 11-րդ դաս. Գեղարքունիքի մարզ Մարտունու Մ. Շահումյանցի անվան թիվ 1 միջն. դպրոց Ըստ մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից սահմանված կարգի, կազմակերպիչները անձամբ են հանդիպում բոլոր հաղթողների հետ՝ համոզվելու, որ հաղթանակն արդար է եւ արժանի: Եվ շատ ուրախալի է, որ վերոնշյալ բոլոր հինգ հաղթողներն էլ խելացի, պայծառեւ ըստ արժանվույն հաղթողի կոչմանն արժանացած երեխաներ են: Ի դեպ, հաղթողներից Էռնա Պետրոսյանի համար սա արդեն երկրորդ հաղթանակն է «Կենգուրուում». 2009 թ.-ին՝ Էռնան ողջ Հայաստանում ճանաչվեց բացարձակ հաղթող: Իսկ Աննա Գասպարյանը «Կենգուրու 2011»-ի հաղթող Արաքսի Գասպարյանի փոքր քույրն է: Հիշեցնենք, որ «Կենգուրուն» արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվում է Հայաստանում, երկրորդ տարին՝ նաեւ Արցախում: «Կենգուրու 2012»-ին մասնակցել է ընդհանուր թվով 35 600 աշակերտ Հայաստանի եւ Արցախի 905 դպրոցներից: Ի լրումն հինգ հաղթողների, մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել եւ պատվոգրի ու մրցանակի արժանացել 451 աշակերտ՝ մոտ 150 աշակերտով ավելի, քան անցյալ տարի: «Այբ» հիմնադրամի կողմից լրացուցիչ հատուկ խրախուսական մրցանակներ են շնորհվում եւս 745 աշակերտի՝ բոլոր այն դպրոցներում, որտեղ չկան «լավագույն»-ի շեմը հաղթահարած երեխաներ: Եվ այսպիսով, ընդհանուր թվով 1201 աշակերտ «Կենգուրուի» կողմից արժանանում են մրցանակների: Մրցանակաբաշխությունների մասին: Մայիսի 21-ից 30-ը «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպիչները շրջելու են Հայաստանի 29 քաղաքներով, ինչպես նաեւ լինելու են Ստեփանակերտում, որպեսզի անձամբ հանձնեն երեխաների հավաստագրերը, պատվոգրերն ու մրցանակները: Մրցանակաբաշխությունների ժամանակացույցը` ըստ քաղաքների եւ ամսաթվերի, կգտնեք մամուլի հաղորդագրությանը կից եւ www.kangaroo.am կայքէջում: Հայաստանում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: «Այբ» կրթական հիմնադրամ Երեւան 0009, Կորյունի փ. 19ա Հեռ./ֆաքս` + 374 10 543707 Էլ. փոստ` info@ayb.am Կայքէջ` www.ayb.am Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո: Ռուսաց լեզվով խնդիրները լուծելու հնարավորությունը ընձեռնվել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության հետ համագործակցության շնորհիվ: Ինֆորմացիոն հովանավորներ` «Մեդիամաքս» լրատվական գործակալություն եւ «Կրթություն» շաբաթաթերթ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play