ՆԶՊ առարկայից անցկացված օլիմպիադայի հաղթողներն արդեն հայտնի են


ՆԶՊ առարկայից անցկացված օլիմպիադայի հաղթողներն արդեն հայտնի են

  • 23-05-2012 18:01:21   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի բոլոր մարզերում եւ մայրաքաղաքում անցկացված «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի հանրապետական օլիմպիադայում հաղթած դպրոցական հավաքական թիմերը մայիսի 21-ից 23-ը ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մասնակցել են մրցումների հանրապետական եզրափակիչ փուլին: Աշակերտները մրցել են շարային պատրաստության, կրակային պատրաստության («Մենամարտ» վարժասարքով), ձեռքի նռնակի նետման, զենքի քանդման-հավաքման, արգելագոտիների հաղթահարման մարզաձեւերում, ինչպես նաեւ հանձնել են թեստային աշխատանք: «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից հանրապետական օլիմպիադան Հայաստանում կազմակերպվում է երկրորդ անգամ|: Այս տարի օլիմպիադային մասնակցել են Երեւանի եւ մարզերի 11 թիմերի 88 աշակերտներ, ովքեր համառ պայքարի ընթացքում ցույց են տվել գերազանց հմտություններ եւ ունակություններ: ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ թիմային հաշվարկով հաղթող է ճանաչվել Կոտայքի մարզի թիմը, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են Լոռիի եւ Արմավիրի մարզերի թիմերը: Հաղթողները մյուս առարկաներից անցկացվող հանրապետական օլիմպիադաների ավարտից հետո միայն կպարգեւատրվեն Կրթության եւ գիտության նախարարության կողմից, իսկ մինչ այդ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պատվոգրերով ու արժեքավոր նվերներով խրախուսվել են առանձին մարզաձեւերում հաղթած թիմերն ու աշակերտները, ինչպես նաեւ նրանց զինղեկները: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպաները եւս պարգեւատրվել են աշակերտներին հյուրընկալելու եւ օլիմպիադայի հանրապետական փուլը բարձր մակարդակով անցկացնելու համար:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play