ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին հրաժեշտ տվեցին 84 սաներ


ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին հրաժեշտ տվեցին 84 սաներ

  • 25-05-2012 16:04:31   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 Վերջին զանգի արարողություն ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան` մասնակցելու վարժարանի ավարտական դասարանի սաների վերջին զանգի հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, ծնողներ եւ հյուրեր: ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը, շնորհավորելով սաներին, ընդգծել է, որ նրանք ուսման ընթացքում պատվով կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները եւ արել են առավելագույնը մեր հաղթական բանակի մի կարեւոր մասնիկը դառնալու համար: Գնդապետ Վիտալի Ոսկանյանը նշել է, որ վերջին զանգը տոնող 84 սաներից 82-ը հետագա ուսումը շարունակելու նպատակով դիմել են Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններ: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ջերմորեն ողջունելով եւ շնորհավորելով ներկաներին, նշել է, որ վարժարանի սաները ցուցաբերել են բարձր առաջադիմություն ու հետաքրքրություն իրենց ընտրած մասնագիտության նկատմամբ: Սեյրան Օհանյանի խոսքերով՝ սաները հարստացնում են վարժարանի պատմությունը: Պաշտպանության նախարարը նաեւ նկատել է, որ յուրաքանչյուր տարի վարժարանն ավարտող սաներն ակնառու առաջընթաց են գրանցում: ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ վերջին զանգի հանդիսավոր արարողությունը եզրափակվել է վարժարանի սաների մասնակցությամբ ցուցադրական ելույթներով եւ հանդիսավոր քայլերթով:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play